Մինչև «մահվան գազել»-ի հերթական պայթյունը. նման դեպք եղել էր նաև նախկինում

Երևան-Երասխավան ավտոճանապարհին ողբերգական ավտովթարը լակմուսի էֆեկտով ակներև դարձրեց տրանսպորտային համակարգի չգոյությունը:
Տարիներ շարունակ այս համակարգի հանդեպ ցուցաբերվել է տոտալ քաղաքական վերաբերմունք, հասարակական տրանսպորտը դիտվել է հարստանալու և առանձին կլանների շահերը պաշտպանելու միջոց: Վթարներ իհարկե լինում են աշխարհի բոլոր երկրներում, ընդ որում ավելի շատ, մահվան ելքերով՝ նույնպես: Վթարներից ապահովագրվել հնարավոր չէ, բայց հնարավոր է և պետք է ձեռնարկել բոլոր քայլերը՝ վթարից հետո հնարավորինս քիչ կորուստներ ունենալու և մարդկային զոհերից խուսափելու համար: Վթարի հետևանքով 6 մարդ մոխրացել է, այրվել է մինչև վերջ, 12 մարդ տուժել է: Բոլոր այրվողները եղել են գազելի ուղևորները:
Խնդիրն այստեղ այն չէ, թե վարորդներից ով որքան է մեղավոր: Խնդիրն այլ բանի մեջ է՝ ինչու է բախումից անմիջապես հետո գազելը միանգամից և արագ բռնկվել, ինչու մարդիկ չեն կարողացել դուրս գալ գազելից և փրկվել: Հարցերն անշուշտ պահանջում են մասնագիտական պատասխան: Բայց պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ ա.՝ «Գազել»-ն աշխատել է հեղուկ գազով, բ.՝ մարդիկ զոհվել են ոչ թե բախման հետևանքով առաջացած վնասվածքներից, այլ չեն կարողացել փրկվել հրդեհից: Ցանկացած ուղևոր, ով օգտվել է«Գազել» կոչվող հասարակական տրանսպորտից, կարող է պատկերացնել, որ դրանցում ապահովված չեն անվտանգության նորմեր և անհրաժեշտության դեպքում ուղևորը չի կարող արագ դուրս գալ մահաբեր տրանսպորտային միջոցից:
Սա առաջին նմանատիպ դեպքը չէ: 2014 թվականի նոյեմբերի 10-ին Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով մարդատար «Գազելը» այրվել էր: 7 հոգի, այդ թվում «Գազելի» վարորդը տեղում մահացել էին, իսկ մյուս 7 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Այն ժամանակ ևս զոհված ուղևորներից մեկն ամբողջությամբ այրվել էր: Հոռոմի ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալը՝ բեռնատարի վարորդը, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, իսկ պատահարից 5 տարի անց մենք ունեցանք երկրորդ ողբերգական պատահարը ՝ մահվան բազմաթիվ ելքերով:
Դեռ քանի «Գազել» պիտի այրվի, քանի մարդ պիտի մոխրանա, որ համապատասխան պետական ատյանները վերջապես հասկանան՝ անթույլատրելի է «Գազել»-ներով մարդ տեղափոխել: «Գազել»-ը չի կարող հասարակական տրանսպորտի անվտանգ ու ապահով միջոց համարվել: Պետությունն այստեղ պահանջներ դնելու, նաև անհետաձգելի ֆինանսական պարտավորություն վերցնելու խնդիր ունի. քաղաքացու համար անվտանգ ու ապահով հասարակական տրանսպորտ ապահովելը պետության ուղղակի պարտավորությունն է: Այդ հարցին պետք է հրատապ լուծում տալ և ոչ թե տարատեսակ հայեցակարգեր քննարկել՝ սպասելով հերթական «Գազել»-ի մահաբեր պայթյունին:

Հայկ Դավթյան

դիտվել է 15263 անգամ
Լրահոս
Դավիթ Անանյանը ազատման դիմո՞ւմ կգրի Ներկայացրեք իմ էպիկրիզը, 10 օրվա ընթացքում ստացածս բուժումների մասին մանրամասն տեղեկություններ, հատ-հատ․ կներկայացնեն, հետո կխոսենք․ Արամ Բաբաջանյանը պատասխանել է ԱՆ պարզաբանմանը. «Հետք» Պատվաստանյութը կստանանք նախքան կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումը. «Ռոսպոտրեբնադզոր» Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ Ո՞ւր է Արցախի Հանրապետության դրոշը․․․ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան. tert.am «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների գողացված արձանները դեռ չեն գտել Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ Ո՜չ, «հարգելի» վարչապետ՝ սխալվում եք, այդ մենք ենք ձեր անձի ու կառավարության հանդեպ չափից դուրս վստահություն տածել, որը հօդս ցնդեցրեցիք Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ, նշել իր հասցեն. Ամրամ Մակինյան Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գործով Դատախազության բերած բողոքը Ներողություն խնդրելու ծանր գինը. Նիկոլ Փաշինյանի խայտառակությունը Ո՞րն է ավելի ծանր խնդիր՝ covid-19-ը՞, թե՞ GOV-id-20-ը Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» Նիկոլ Փաշինյանի քավորը վկա. կամ քավոր ունեմ, աշխարհը չունի Պուտինի մերժումը Նիկոլ Փաշինյանին. սապոգի հարվածը դուխով իշխանությանը Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Փաշինյանը հոգեբանի կարիք ունի Նոր ապտակ Մոսկվայից Չկա աշխարհում մի երկիր, որը երկու ամսով պետությունը կարանտին նստացներ ու աճող թվերի պայմաններում ինչ կար չկար բացեր Քաջարանի դեպքերով մեղադրյալ Մարատ Ստեփանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։