Աշխարհը զարգանում է, և դրան զուգահեռ՝ կատարելագործվում են նաև հանցագործները, հանցագործ աշխարհը նույնպես փոփոխության է ենթարկվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մեկնաբանելով «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ)՝ մի քանի օր առաջ երևանյան բակերից մեկում կատարված սպանությունը: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները, համապատասխան վերլուծություններ կատարելով, փորձում են իրենց գործողությունները համապատասխանեցնել արդի պայմաններին: «Դրանով է պայմանավորված, որ ներկայումս քննարկվում է, այսպես ասած, օրենքով գողերին վերաբերող նոր օրենսդրական նախաձեռնություն: Հանցավորության դեմ պայքարը քարացած չէ: Կյանքը զարգանում է, հանցագործները նույնպես կատարելագործվում են, և նրանց դեմ պայքարն էլ պիտի լինի համահունչ և առավել արդյունավետ»,- ասել է Ահարոնյանը: Աշխարհն, իհարկե, վաղուց է զարգացել և ոստիկանության կողմից հանցավորության կանխարգելման և բացահայտման աշխատանքները պետք է որ վաղուց համապատասխանեցված լինեին զարգացող աշխարհի պայմաններին: «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանության վերաբերյալ համացանցում տեսանյութեր են պտտվում, և անգամ այն փաստը, որ սպանությունը նկարահանվում է, չի խանգարել հանցագործներին իրականացնել իրենց մտադրությունը: Իրականում սա իրավապահներին ուղղված շատ լուրջ մարտահրավեր է, որովհետև եթե ոստիկանությունը շատ արագ չկարողանա գտնել սպանությունը կատարողին, կնշանակի, հանցագործներն այլևս որևէ տեսախցիկի առկայությունից չեն վախենալու: Բնականաբար այժմ սպանություն կատարողին փնտրում են ոչ միայն իրավապահները, այլ նաև գողական աշխարհի ներկայացուցիչները, որպեսզի իրենց «կանոններով ու օրենքներով» դատաստան տեսնեն: Եթե գողական աշխարհն ավելի շուտ հայտնաբերի Մասիվցի Անդիկի սպանության հեղինակին, քան ոստիկանները, ապա պատկան մարմինները թերևս ստիպված են լինելու ընդունել, որ իրենք պարտվեցին գողական աշխարհի հետ մրցակցության մեջ: Նկարահանված կադրերը հանցագործի անձի նույնականացման ամենակարևոր փաստերն են, և եթե անգամ տեսանյութը բավարար չէ գոնե կրակողի անձի նույնականացման համար, կնշանակի ոստիկանությունն իսկապես քարացած մեթոդներով է աշխատում: Մամուլում արդեն տեղեկություններ են հայտնվել, որ սպանված Անդրանիկ Հարությունյանը դեռ 2016թ. հանդիմանել է քրեական հեղինակություն Զապ Լենինականցուն՝ այդ ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապերի համար։ Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ նրա համար անընդունելի են եղել պետական պաշտոնյաների հետ գողականների կապերը, և այդ հողի վրա նոր սերնդի քրեական հեղինակությունների հետ հաճախ տարաձայնություններ է ունեցել։ Ըստ ԶԼՄ-ների՝ սպանված Անդրանիկ Հարությունյանը առաջին անգամ բանտում է հայտնվել պատանեկան տարիներին։ Ընդհանուր առմամբ 14 տարի է անցկացրել բանտում։ 1994–2004 թթ. գտնվել է Ռուսաստանում, հիմնականում` Մոսկվայում։ Զբաղվել է բնակարանային գողություններով, գողությամբ, խարդախությամբ, թմրանյութերով։ Իր ենթակայության տակ ունեցել է հանցավոր խմբեր: Հարությունյանը դատապարտվել է թմրանյութեր պահելու և օգտագործելու համար։ Ազատ արձակվելուց հետո՝ 2004թ., նա արտաքսվել է Ռուսաստանից և բնակություն հաստատել Հայաստանում՝ Նորքի 5–րդ զանգվածում:
«Օրենքով գող» է թագադրվել Ռուսաստանում 90–ականներին՝ երկու հայ և երկու վրացի «օրենքով գողերի» կողմից, ովքեր հարել են Դեդ Հասանի կլանին:
Դեկտեմբերի 16-ին ,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են տնտեսագիտակա գիտությունների թեկնածու Մեսրոպ Մանուկյանը և ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը:
Թեմա` 2020-ի բյուջեն և սպասվող թանկացումներ
Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են բժշկուհի Նունե Ավանեսյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:
Թեմա` Պատվաստումներ,նոր կլինիկական փորձարկումնե՞ր,կա՞ կապ սեռական փոքրմասնությունների հետ:
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
ԹԵՄԱ՝ արցախա-ադրբեջանական բանակցային գործընթաց. Արցախի անվտանգությունը. ի՞նչ զարգացումներ են սպասվում:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՊՄՀ Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը և Հաճըն հայրենակցական միության նախագահ Հովհաննես Գրիգորյանը: Թեման՝ «ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Իրադարձության կարևորությունը՝ պատմական տեսանկյունից, հոգեբանական ազդեցությունը և նշանակությունը: Բանախոսների գնահատականները. վերլուծություններ»:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:00 Grand Hotel Yerevan-ում (հասցեն՝ Աբովյան 14) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք բացառիկ համերգային երեկոյին:
Ասուլիսի բանախոսներն են՝
· Իտալացի ճանաչում վայելող դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն
· Համաշխարհային ճանաչում վայելող կիթառահար Պետրիտ Չեկուն (Խորվաթիա/Կոսովո), ով սերտ համագործակցում է հանրահայտ Hauser-ի և այլ գերաստղերի հետ
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնի բացման համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը։ Կներկայացվեն Ջոն Տեր-Թադևոսյանի թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»‚ Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Դրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի ՀՀ ԱԺ վերջին հերթական եւ արտահերթ նիստերի ընթացքում քննարկված եւ ընդունված խնդրահայրույց նախագծերի, դրանց հետեւանքների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա օրակարգային այլ հարցերի:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը: Բանախոսը հանդես կգա հայտարարությամբ:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Թեմա` Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի վարկի պարտավորություն, ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցը, ամանորյա տոներին ընդառաջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ Աննա Հակոբյանի ուղերձները հանությանը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆ. Բարդուղ Գաբրիելյանը: Թեման՝ «Սևանա լճի խնդիրները, կենսառեսուրսների պաշարը և ընդհանուր վիճակը, հարակից հարցեր: Տարվա ամփոփում»: