Արարատի մարզում, Երասխ-Երեւան ճանապարհին այսօր՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված 6 քաղաքացիներն էլ «ԳԱԶԵԼ»-ի ուղեւորներ են եղել: Այս մասին դեպքի վայրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Աշոտ Միրզոյանը:
Նրա խոսքով, երկու մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր. «Այն պահին երբ մենք հասել ենք, քաղաքացիները կարողացել են առաջին օգնություն ցույց տալ եւ տուժածներին դուրս բերել «Գազելից» եւ մեքենաներով տեղափոխել Արարատի հիվանդանոց։ Վթարի հետեւանքով երեք մեքենաներն էլ հրդեհվել են։ Բոլոր մահացածները «Գազելի» ուղեւորներ են, իսկ տուժածների մեջ կան մյուս մեքենաների ուղեւորներ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք դժվարանում են ասել, թե որն է պատճառը վթարի։
Նշենք, որ վթարից շուրջ 4 ժամ անց միայն երթեւեկությունը վերականգնվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը