Դոնալդ Տուսկը կժամանի Հայաստան
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ հուլիսի 10-ին Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: «Նույն օրը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։ Դոնալդ Տուսկին կընդունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Վարչապետ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահը միասին կայցելեն Երևանի Եվրոպայի հրապարակ»,- ասված է հաղորդագրությունում: