Առանց պաշտոնական պատճառաբանության պաշտոնանկ է արվել ԿԲ ղեկավարը
Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Չեթինքայան հեռացվել է իր պաշտոնից։ Նրա պաշտոնը զբաղեցրել է նրա տեղակալ Մուրատ Ույսալը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
Կադրային փոփոխությունների մասին հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշվում է, որ ոչ մի պաշտոնական պատճառաբանություն չի տրվել Մուրատ Չետինքայայի պաշտոնանկության համար, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016-ի ապրիլից:
Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ այն բխում է տոկոսադրույքների վերաբերյալ անհամաձայնություններից, կառավարությունը ցանկանում է նվազեցնել տոկոսադրույքները՝ տնտեսական աճին նպաստելու համար: