Ընտրություններից հետո Պորոշենկոն կանխիկացրել է 34 մլն դոլար
Ինչպես lenta.ru-ն` վկայակոչելով իրավաբան Անդրեյ Պորտնովին, որը տեղեկությունը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում,Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի ընտրություններում կրած պարտությունից հետո, մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում, կանխիկացրել է 34 մլն դոլար:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողության ժամանակ Պորոշենկոն Միջազգային ներդրումային բանկի իր հաշվեհամարից երեք անգամ մեկ միլիոն դոլար է կանխիկացրել: Այնուհետև մի քանի անգամ նա կանխիկացրել է 1-2 մլն դոլար:Ընդհանուր առմամբ` Պորոշենկոն մեկ ամսվա ընթացքում կանխիկացրել է 34 մլն դոլար, այսինքն` շուրջ 340 կիլոգրամ 100 դոլարանոց թղթադրամներ»,- գրել է իրավաբանը: