Օրենքով գողի սպանությունն անհետեւանք չի մնա, կրիմինալ նոր զարգացումների սպասելիս

Հուլիսի 2–ի գիշերը Նոր Նորքում սպանված «օրենքով գող» 46–ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանության մասին տեսանյութ է երեկվանից հայտնվել համացանցում: Սպավածը քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ մականուններով: Անդրանիկ Հարությունյանը հիմնականում գործունեություն է ծավալել Մոսկվայում, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մի քանի անգամ ձերբակալվել է՝ այդ թվում ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար։
2009թ. նա ՌԴ–ում դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման ՌԴ քրեկան օրենսգրքի մի քանի հոդվածներով։ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանության պատկան վարչությունը տարօրինակ անգործության է մատնված, որի արդյունքում լայն տարածում ստացած այս տեսանյութը կարող է Հայաստանում կրիմինալ նոր զարգացումների հանգեցնել, ինչպես, զրուցեցինք Եղիազարյանի հետ:

-Վերջերս պաշտոնական եւ ոչ պաշտոնական լրահոսը հաղորդում է, որ ոստիկանությունը գողականների է բերման ենթարկել, վնասազերծել եւ այլն: Դրան հաջորդեց օրենքով գողի սպանություն: Երեկվանից համացանցում հայտնվել է սպանության մասին տեսանյութը,կապ տեսնում եք վերջին օրերի իրադարձությունների միջեւ:

-Ոչ չեմ տեսնում, ձեր ասած լուրերը խոսակցություններ են աղքատների օգտին: Ինչ վերաբերում է սպանությանը, ապա արտառոց բան տեղի ունեցավ, ողջ օրը համացանցում դրված է տեսանյութը, թե ինչպես է մարդասպանը ոչնչացնում զոհին: Դա նշանակում է, որ իչ որ մեկին պետք է, որ մարդասպանը, քիլլերը ոչնչանա, գնդակահարվի:

-Ո"ւմ էր պետք:

-Այ, պետք է գտնել, թե ում է պետք: Աստված չանի, որ պարզվի՝ տեսանյութը տարածել է ոստիկանությունը, ուրեմն հիմարների հավաքածու է այնտեղ, կամ էլ դիտավորյալ արված մի բան: Ինչ վերաբերում է նրան, որ երրորդ կողմն է տարածել տեսանյութը, ուրեմն պետք է շտապ գտնել նրան, նա այն շահագրգիռ կողմերից է, որը նույնպես ցանկանում է որպեսզի մարդասպանը ոնչանա: Քանի որ ոչ մի պատվիրատու նման տեսանյութից հետո մարդասպանին կենդանի չի թողնի պարզ պատճառով. պատվիրատուն կհայտնվի լրջագույն վիճակում:

-Այդ տեսանյութում մարդասպանի դեմքը չէր երեւում:

-Իհարկե, համացանցի ձեր հնարավորություններից չի երեւում, բայց տեխնիկական հնարքների միջոցով դեմքը տեսնելը բարդ գործ չէ:

-Նման բան երբեւեէ չի եղել, որ տեսանյութ տարածվի:

-Դիտավորյալ եղել է , երբ ինչ որ մեկի մահն են ցանկացել: Այս պարագայում տեսանյութն անմիջապես պետք է հանվեր, արգելանք էլ չի դրվել, որը չափից դուրս տարօրինակ է:

-Կարող ենք այս ամենը նկատի ունենալով հանցաշարհում փոթորիկի սպասել:

-Ոչ, առանց այն էլ Երեւանը փոթորկում է, նախօրեին Դավիթաշենում վեց հոգի դանակահարվել են, լավ եք ատկերացնում վեց դանակահարված մարդու իրար կողքի պառկած: Դա նշանակում է, որ Երեւանով մեկ խելագար ռազբորկաներ են գնում: Ասեմ, որ աննախադեպ իրավիճակ է այսօր մայրաքաղաքում՝ դանակահարություններ, կրակոցներ ու այսպես շարունակ, իսկ վերջին կրակոցը օրենքով գողի հետ կապված անհետեւանք չի մնա, կլինեն նոր զոհեր, որովհետեւ այդ աշխարհում այս գողը բավականին հարգված անձնավորություն էր եւ նրա սպանությունն անհետեւանք չեն թողնի: Հետեւաբար պետք է սպասել նոր զարգացումների:

Անի Սահակյան

դիտվել է 9584 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am