Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական թեզը Քոչարյանը որպես ստի փուչիկ պայթեցրեց.Մենուա Հարությունյան

Հարցազրույց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոելու հարցով որոշում կայացվեց, հաջորդ օրն իսկ կոչ արեց դատարանենրը փակել,այս անգամ որոշում կայացվեց կրկին կալանավորել երկրորդ նախագահին,ինչո՞ւ իրենց կողմից որևէ կոչ չհնչեց:


-Իրենց սրտով էր,ինչի համար կոչ անեին:Երբ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվեց,Նիկոլ Փաշինյանը նյարդայնացավ,մի կողմից ասաց,որ վեթինգ եմ իրականացնելու,մյուս կողմից ասաց՝ դուրս եկեք ,փակեք դատարնների ելքերն ու մուտքերը,որ հետո պատասխանատվությունը գցի հասարակության վրա,մի կողմից դատավորներին վախի մթնոլորտի մեջ էր պահում,որ նրանք այլև ենթարկվեն իրեն:Սա շատ նորմալ պրոցես է Նիկոլի համար՝ինքը բռնազավթել է գործադիր իշխանությունը, ինքը բռնազավթել է օրենսդիր իշխանությունը,հիմա ինքը բռնազավթելու է դատականը,հետո ինքը բռնազավթելու է չորրոդ իշխանությունը,հետո ճնշելու է խոսքի ազատությունը,եթե դու խոսքի ազատությունը չճնշես,այս քո երեք բռնազավթումները կդառնան ինքնանպատակ: Այսօր արդեն պատահական չէ,որ Նիկոլի թիմակիցներից շատերը ասում են,որ պետք է լրագրողներին,լրատվականներին էլ վեթինգի ենթարկենք:

-Կսկսենք իրենցից:

-Այսօր անցումային արդարադատությունից և ապօրինի հարստացումից են խոսում,բայց էլի իրենցից չեն սկսում:Մի կողմից մենք տեսնում ենք,որ նախկինները թալանչի և գող ավազակներ են,մյուս կաղմից տեսնում ենք,որ իր կողքինները ընդամենը մեկ տարի պաշտոնների լինելով,իրենց կարողությունները 10 ավելացրել է,այսօր ովքեր մտել են Նիկոլի տակ,դրանց չեն ասում՝դուք ոնց եք հարստացել,քաղաքկան հակառակորդներին ասում են:

-Վաղը իրենց են դատարան կանչելու:

-Նիկոլի տակ մտած գործարարները,հարուստները,նախկին պաշտոնյա հարուստները,թող գիտակցեն՝ այսօր ,եթե իրենց չեն ասում ՝դուք ոնց եք հարստացել,վաղն են ասելու:Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

-Բոլորն ասում են,որ ինքը հստակ տանում է Լևոն Տեր-Պետրոսյանի գիծը ,արժեհամակարգով շատ մոտ էՎանո Սիրադեղյանին: 90-ականների մասին խոսում էին,թե ինչ ահռելի թալան է եղել,բայց հաջորդ իշխանությունը չգնաց դրան,բայց ինքը գնաց,ինչո՞ւ…


-Կոնկրետ Վանո Սիրադեղյանի հետ չէի համեմատի,որովհետև իր բազմաթիվ բացասական երևույթների և քայլերի հետ ,Հայաստանի համար դրական բաներ ունի արած:

-Կան նաև սպանություններ…

-Մեծ հաշվով սա սերունդների պայքար է,մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք,արցախյան հերոսամարտի,ՀՀ անկախության առաջին տարիների անկախությունը կերտած և այդ անկախության բեռը իրենց ուսերին տարած սերունդների միջև որպես նոր սերունդ ամնիստիս անենք և հաշտվենք կամ մենք պետք է անընդհատ պրոբլեմների մեջ հայտնվենք:Կամ մենք այդ մարդկանց հետ պետք է հաշտվենք ,Նիկոլը դա չի անում,որովհետև իր իշխանությունը պահելու միակ ձևաչափը դա է,ինքը պետք է շարունակի նախկինների վրա ցեխ շպրտելով իր իշխանությունը պահել, բայց ինքը շատ նրբանկատ է,այդ ցեխը շպրտում է մինչև Ռոբերտ Քոչարյան,դրանից հետո չի շպրտում,Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիները,ըստ Նիկոլի,եղել են Հայաստանի զարգացման փայլուն տարիներ:Այն տարիներն էին,որ երկիրը իրականում թալկանվել է,մարդիկ փախնում էին ՀՀ-ից,երբ Հայաստանում ժողովրդավարության հիմքերը խարխլվում էին,փակվում էր ՀՅԴ-ն,թերթերը,Հայլուրը ծեծելով փակում էին ուղիղ եթերում,Հայաստանում մի լկտի մթնոլորտ էր,մարդիկ,ով ինչի տեր ուզում դառնում էին:Այսքանից հետո,երբ քանդված երկիրը Լևոն Տեր-Պետրոսյանից հետո փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին ,վերջինս զարգացրել է երկիրը,այսօր մենք ունենք հսկայական տարբերություն , 300 000 դոլարանոց պետական բյուջե ունեցող Լևոր Տեր-Պետրոսյանի իշխանությունից հետո 3 միլիարդ դոլարանոց բյուջե էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ,նա ն այդքանով հանձնեց:Այս ամենը ապրել են մեր քաղաքացիները,մարդիկ հիշո՞ւմ են չէ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակները,ես չեմ խոսում Պապ թագավորի կամ Աշոտ Երկաթի ժամանակներից, մեր ապրած կյանքից եմ խոսում,ապրել է երկուսի իշխանության տարիները,նաև Սերժ Սարգսյանի ու համեմատության մեջ չի կարողանում վերլուծել ու հավատում է Նիկոլի ստերին:Ումից ենք ինչ պահանջում:Մեր խնդիրն այն է,որ մեր երեք նախագահների ժամանակ հայ հասարակությանոը ոչ թե մենք ենք կրթել ու դաստիարակել ,այլ այս սուրբ գործը թողել ենք սորոսների և Ամերիկայից ֆինանսավորվող գրանտների վրա:

-Բյուջեից խոսեցիք, Ռոբերտ Քոչարյանը Արցախից գալիս է այստեղ,բյուջեի այդ գումարը դարձնում 3 միլիարդ,հետո այդքանով հանձնում Սերժ Սարգսյանին,ով հանձնում է մինուս 7 միլիարդով,ինչո՞ւ է հատկապես Քոչարյանը թիրախավորվում:

-3 հիմնական պատճառ կա,առաջինը՝անձնական վրեժխնդրությունն է, Նիկոլը շատ պարզ մտածում է,որ եթե Ռոբերտ Քոչարյանը չլիներ,ինքը մարտի 1-ին իշխանությունը կվերցներ,10 տարի ընդդիմադիր չէր լինի,բանտ չէր նստի,երկրորդ խնդիրը՝տարիներ շարունակ հասարակությանը ասել է,որ Ռոբերտ Քոչարյանը թալանել է երկիրը և միլիարդատեր է,հիմա ինքը Ռոբերտ Քոչարյանին պատժում է, հասարակությանը տալիս է այդ ստի դոզան,որ տեսեք՝ես պատժում եմ թալանչիներին,ինչ որ պահի հասարակությունը ասելու է՝ուր են միլիարդները, և Նիկոլը չի կարողանալու 3 միլիոնը բերի միլիարդների տեղ անցկացնի,և երրորդ խնդիրը՝աշխարահաքաղաքական է՝ և Նիկոլի ,և Արևմուտքի ,և գրանտակերների համար,նրա դեմ կռիվ են տալիս նաև գրանտակերները,ովքեր Արևմուտքից փող են ստանում ,պայքարում են Ռոբերտ Քոչարյանի դեմ,այս պայքարի մեջ Նիկոլը ծախում է Ռոբերտ Քոչարյանին պատժելու ֆենոմենը նաև Արևմուտքի վրա:

-Ժողովրդի վրա էլ է ծախում:

-Իհարկե: Արդյուքնում՝Ռոբերտ Քոչարյանին պատժելու ֆենոմենը Նիկոլի համար այնքան կարևոր է,որ ինքը ոչ մի բանի առաջ կանգ չի առում,ինքը վարկաբեկում է Արցախի նախագահի ինստիտուտը,ինքը վարկաբեկում է ՀՀ դատական իշխանությունը,ՀՀ միջազգային իմիջը,այսօր Հայաստանը աշխարհում ընկալվում է որպես ավտորիտար դիկտատուրա,պետություն,որտեղ անձն է կառավարում,ոչ թե Սահմանդրությունը:Արևմուտքը աչք է փակում այս ամենի վրա,չի ասում,որ դու դիկտատոր ես,որովհետև դեռ հույսեր ունի: Հենց այդ հույսերը չարդարացան,հաջորդ օրը Արևմուտքը Նիկոլին հռչակելու է մեր տարածաշրջանի Մուբարաք:Սա բերելու է մի իրավիճակի,որ Հայաստանը,որը տարիներ շարունակ բանակցում էր Արցախի հարցով Ադրդեջանի հետ և հաղթում էր,հաղթում էր իր ժողովորդավարական կերպարով,որովհետև Ադրբեջանը ակնհայտ ներկայանում էր որպես սուլթանատ,իսկ ժողովրդավարական աշխարհը Հայաստանին սիմպատիա էր տալիս,որովհետև տեսնում էր ,որ սա ժողովրդավարական պետություն է իր բոլոր թերություններով:Այստեղ էլ Նիկոլը Հայաստանը ժողովրդավարական պետությունից տարավ ,դարձրեց Ադրբեջանի նման սուլթանատ,այնտեղ ունենք Ալիևի նման սուլթան,այստեղ էլ Նիկոլն է դառնում սուլթան:Եթե մենք որպես հասարակություն չկանգնեցրեցինք այս գործընթացը ,Հայաստանը որպես պետություն կանգնելու է կործանման եզրին:

-Երեք նախագահները դատարանում էին…

-Դա ամենամեծ նվերն էր,որ Նիկոլը կարող էր մատուցել Բաքվին և միայն այդ նկարի համար,որ Արցախի գործող և նախկին նախագահները դատարանի դահլիճում նստած են,դրա համար Նիկոլին Ալիևը կարող է պարգևատրել Ադրբեջանին մատուցած բացառիկ ծառայությունների համար մարտական կիսալուսնով:

-Փաշինյանը կարող է ասել՝թող չգային:

-Փաշինայնը այդպես էլ վարվում է,ինչ ուզում,ասում է:Կան գրված և չգրված օրենքներ:

-Կարող է ասել՝թող չմիջամտեին:

-Դա անձնական երաշխավորություն էր,և խոսքը ոչ թե այն էր,որ Արցախի նախագահները եկել էին Հայաստանի նախագահի համար միջնորդություն ներկայացնելու,եկեք չմոռանանք ,որ Ռոբերտ Քոչարյանը նաև Արցախի նախկին նախագահն էր ,և նրանք եկել էին Արցախի ազատագրած,իրենց առաջին նախագահի,Արցախի համար հաղթանակներ կերտած նախագահի համար միջնորդություն ներկայացնելու և վերջին հաշվով նրանք չէին ելել,ասում ՝մեղավոր է ,թե անմեղ,ասում էին՝կալանքը փոխեք և էլի թող դատական գործընթացը շարունակվի:Նիկոլի համար է կարևոր Քոչարյանը կալանքի տակ է ,թե ոչ,Նիկոլը այնքան ծանր է տանում Քոչարյանի թեման,որ նույնիսկ ՌԴ դեսպանը Հայաստանում հանդիպում է նախկին նախագահին,որի իրավունքը նա ունի,ինքը միանգամից հիստերիա է բարձրացնում:Այս ամենը խելացի մարդկանց համար հասկանալի է,տգետների համար երբեք հասկանալի չի լինելու,Նիկոլը հենվում է քաղաքականապես տգետ մասսայի վրա,որոնց ինքը տեսարաներ տալով մի կողմից հենց այդ մարդկանց կյանքն է ավելի վատացնում,մյուս կողմից նույն մադկանց անվտանգությունն է ավելի թուլացնելու:Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ժողովուրդ,դուք ձեր 18 տարեկան տղաներին տարել եք սահման,ասում եք՝ձեր կյանքով պաշտպանեք Հայաստանը,բայց դուք քանդում եք ձեր երեխաների թիկունքը,այն երեխաների,ովքեր ավտոմատներով պատպանում եք ձեզ,թիկունքից հարվածում եք:Այդ տղաները,ովքեր սահմանին են,նրանք պաշտպանում են ՀՀ սահմանադրականությունն ու ժողովրդավարությունը,եթե այսօր թույլ ենք տալիս ,որ դրանք խարխլվեն,նշանակում է,որ դանակով հարվածում ենք սահմանում կանգնած մեր տղաների թիկունքին:

-Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը լարված հարաբերություններ ունեն,մեր հանրությունը պառակտում են մինչև վերջ, իսկ պառակտված ու թշնամացած մարդիկ կորցնում են արտաքին հակառակորդի դեմ դուրս գալու իմունիտետ: Մեր գործընկեր Անդրանիկ թևանյանի դիտարկումն էր,իսկապես նման իրավիճակ է:Վահրամ Սահակյանին մեջբերեմ. Բայց ոնց են Արցախից զզվում ու վախենում էդ նախկին ու նեո լեւոնական գարշանքները։

-Նիկոլի և Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական թշմանությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գալիս է զուտ քաղաքական կոնցեպցիայից,որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի այն գաղափարական թեզը,որ առանց Արցախը հանձնելու հնարավոր չէ Արցախը զարգացնել, Ռոբերտ Քոչարյանը 10 տարվա մեջ որպես ստի փուչիկ պայթեցրեց:Քոչարյանը ցույց տվեց ,որ հնարավոր է առանց Արցախի խնդիրը լուծելու Հայաստանը զարգացնել և զարգացրեց: Նիկոլը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական զավակն է:Լևոն Տեր-Պետրոսյանի համար Քոչարյանը քաղաքական թշնամի է,որովհետև Քոչարյանը իրեն մեր ժողովրդի աչքերի մեջ ,խելացի մարդանց աչքերի մեջ դարձրեց ստախոս,մարդ,ով ասում էր՝եկեք Արցախը տանք.Արցախի խնդիրը լուծենք,որ լավ ապրենք,թե չէ լավ չենք ապրելու: Քոչարյանը եկավ և ասաց,որ ես կարող եմ առանց Արցախի հարցը լուծելու Հայաստանը զարգացնել և արեց:Մարդիկ իրենք իրենց ապրածը թող նայեն,տեսնեն ,թե ոնց էին ապրում,հետո ինչ եղավ:Բոլորս սխալական մահկանացուներ ենք,բայց համեմատության մեջ Լևոն Տեր-Պետրոյսանի քանդած ՀՀ-ն,Քոչարյանը զարգացրել է,հանձնել է Սերժ Սարգսյանին,ով իր իշխանության 10 տարիներին լրջագույն մրատահարվերների միջով է անցել:Սերժ Սարգսյանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցելու պահին Հայաստանն ուներ 7,5 տոկոսանոց տնտեսական իրական աճ…

-Պարտքի բեռը…

-Ամենամեծ պարտքի բեռն ունի ԱՄՆ-ն,արտագաղթը այսօր միգրացիոն ռիսկեր է պարունակում:

-Իդելական մի ներկայացրեք:

-Խաբեցին հասարակությանը:

-Չխաբվեին:

-Որովեհետև նախկին երեք նախագահները չեն զբաղվել մեր երկրի հասարակության զարգացմամբ:

-Վեթինգ է իրականացվում,խոսում են հողերի ,տարածքների մասին,այնպիսի տպավորություն է,որ որևէ դիմակայություն չկա,իսկ եթե չկա,ամենաիդելական իշխանությունը ապականվում է:Ինչո՞ւ չի ձևավորվում դիմակայություն,ի՞նչ եք հասկանում վեթինգ ասելով:Շատ չի հանրայնացվում,բայց դա տարածվելու է նաև այն մարդկանց վրա,ովքեր իր կողքին են եղել նաև հեղափոխության ժամանակ:

-Բոլոր այդ գործիքները՝վեթինգ,անցումային արդարադատություն,ունեն մի նպատակ՝ամրացնելու Նիկոլի իշխանությունը և պատժելու իր քաղաքական հակառակորդներին,վերջին հաշվով ձևավորելու վախի մթնոլորտ,որ որևէ մեկը չփորձի Նիկոլին քաղաքական հայտ ներկայացնել,կամ նրանից իշխանությունը վերցնել:Նա սա անում է,քանի որ գիտի,որ ժողովրդին խաբել է, սուտ է ասել,հասկանում է,որ իր ռեյտինգը իջնելու է,և ժողովուրդը սկսելու է իրենցի զզվել:Հետևաբար ինքը պետք է ամայացնի քաղաքական դաշտը,որ այն պահին ,երբ իր վարկանիշը լինի զրո,ոչ ոք չկարողանա պոտնեցյալ ունենա իր դեմ կռիվ տալու,և ովքեր ուզենան կռիվ տալ,մտածեն,թե արժե կռիվ տա՞լ դիկտատորի հետ:Այս իրավիճակում դարձյալ մեր հասարակությունը,պետք է տեր կանգնի իր երկրին:Վեթինգի կամ ապօրինի հարստացման հետ կապված մի հստակ քաղաքական որոշում պետք է լինի.կամ ՀՀ անկախության առաջին օրվանից մինչև այսօր բոլոր նրանք ,ովքեր պետական պաշտոն են ունեցել և հարստացել ,բոլորը պետք է պատժվեն,եթե ընտրովի եղավ կտեսնեք,որ անընդհատ մենք այս ցիկլից դուրս չենք գալու,հաջորդները կրկնելու են:Սա մեր երկիրը տանելու է թուլացման:

-Սերժ Սարգսյանը ավելի փորձառու էր,ոչ մեկի հետ խնդիր չկար, բոլորի հետ համագործակցում էր,աշխատում և հայտարարում ,որ անփոխարինելի են,այս պահը հասունանալու է նաև իր համար:

-Եկաք հասաք իմ նախաբանին,Սերժ Սարգսյանը պետական մտածողություն ունեցող մարդ է,իր փիառը չի աշխատել,չի կարողացել իր արած աշխատանքները ներկայացնել,հաճախ նաև վնասել է Սերժ Սարգսյանին:

-Եթե երկրորդ նախագահի մասին խոսեինք հասկանալի լինել,որ հակափիառը աշխատել է,իսկ երրորդի դեպքում անհասկանալի է:

-Սխալ են աշխատել,չեն կարողացել ներկայացնել:Սերժ Սարգսյանի իշխանության տարիենրի փայլուն հաջողությունները չեն կարողացել մատուցել,նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այն փայլուն հաղթանակը,որ մենք ունեցանք ապրիլյան պատերազմի ժամանակ, չի ներկայացվել հասարակությանը որպես հաղթանակ,այսօր կասկածի տակ է դրվում՝հաղթանակ է,թե՞ պարտություն:

-Թվեր ներկայացրեցին,որ ինչպիսի տվյալներ ունենք:55 000 –ից նվազագույն աշխատավարձը կդառնա 68 000,մինչև 18 տարեկան երեխաները կկարողանան անվճար բուժօգնություն ստանալ:

-Այն գնաճը,որ տեղի է ունեցել Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում, այն գործազրկության խնդիրը ,որ առաջանում է,տոտալ ներդրումների բացակայությունը,այս ամենը քողարկել նվազագույն աշխատավարձ բարձրացնելով….

-Սամվել Կարապետյանը ներդրումներ անելու՞ է,մամուլում նման լուրեր եղան…

-Անձնական շփում չունեմ նրա հետ,չեմ կարող ասել, բայց ասեմ,որ նա ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ ծառայել է ՀՀ-ին և մեր ժողովրդին:Երբ վերլուծում եք պարոն Կարապետյանի գործունեությունը,ինքը ՀՀ իշխանություններին չի ծառայում,իր համար միևնույն է,թե ով է իշխանությունը:Իսկ նվազագուն աշխատավարձի բարձրացման մասին ասեմ,որ ընդամնը 10 000 դրամով բարձրացնելը հերթական միֆն է,սուտը,որ դու կերակրում ես ժողովրդին,բա գազի գինը բարձրանում է,բոլոր մթերքները թանկացել են,գործազրկությունը ավելանում է,ներդրումներ չկան, դու այս բոլոր ռիսկերը դրել ես մի կողմ,նվազագույն աշխատավարձ ես բարձրացնում:Քաղաքացիները իրենք թող վերլուծեն ,լավ է վիճակը,թե՞ վատ,լավ են սկսել ապրել,թե՞ վատ,իրենց սառնարանի պարունակությունը ավելացել է,թե ոչ,իրենք իրենք արդար իրավիճակում են զգում,թե՞ ոչ:

-Կարևորը,որ վեթինգ են իրականացնում կամ այս ու այն կողմից ինչ-որ բան են վերցնում:

-Մեկ տարի էլ այդ բոլորը ետ բերեցին,հետո՞,այդ բոլորը,որ ետ պետք բերեն,պետք է լինի միլիարդներ և ոչ թե լինի 100 միլիոն,և Նիկոլն ասի՝ետ բերեցի:Գիտեք Նիկոլ Փաշինյանը ինչպես է պատկերացրել իշխանությունը և ինչի է ձգտել իշխանության գալ ՝ինքը մտածել է,որ այսքան փող են կերել,կգամ ,ետ կբերեմ,երկիրը կզարգանա,մենք ասում էինք՝ընկեր այդքան չեն կերել,այսքան են կերել ,հիմա եկել տեսել է ու ասում է՝բա ոնց եմ ես երկիրը զարգացնելու:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 774 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am