Նիկոլն Արևմուտքին ասում է՝ձեռքերս ծալած չեմ նստում, Պուտինի ընկերոջն եմ դատում.Մենուա Հարությունյան

Հարցազրույց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի հետ:/Մաս 1-ին/

-Ամբողջ համացանցը ողողվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ հնչող շնորհավորանքներով,մի հետաքրքիր գրառում կար՝ տեսաք ինչպես տարիներով ՀՀԿ-ից սնվողների մի մասը ոնց թռավ ու փախավ ։Տեսաք ինչպես օլիգարխները հարստացան, իսկ ատելանքը սիրուն ուղղեցին դեպի Շարմազանով, Աշոտյան, Արփինե ու Շուշան։Տեսաք, ոնց մարդկանց տներ նվիրեցիք, իսկ իրենք հրապարակում Նիկոլենց մոտ տռճիկ տվեցին։Տեսաք, որ բազմաթիվ աղանդների ու հիմնադրամների օդերը չփակելով, մտածում էիք ժողովրդավար երկիր կունենաք, իրենք էլ սև շնորհակալություն հայտնեցին։Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:

-Այդ գրառման մեջ,երբ ասում է պարոն նախագահ,դա պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին,որովհետև նա պետք է տեսնեի,որ այն մարդիկ ,ովքեր դավաճանեցին Սերժ Սարգսյանին և եկան մտան իր տակ,մի օր էլ իրեն են դավաճանելու:Եվ ընդհանրապես, ես տարիներ շարունակ պնդում էի ,որ քաղաքա կան կուսակցությունները ,ուժերը պետք է գաղափարախոսության վրա հիմնվեն ,այլ ոչ թե թայֆաբազության:ՀՀԿ-ն այդ պրոբելմն ունեցել է,բոլորը գալիս, մտնում է ին ՀՀԿ-ի տակ իրենց խնդիրները լուծելու համար,շատ գործարարներ կամ քաղաքական գործիչներ,ովքեր այսօր փախել են Հանրապետականից,այն ժամանակ նույնիսկ չգիտեին՝ով է Նժդեհը:Գաղափարախոսություն և իդեոլոգիա եթե չկա,ամեն ինչ լինում է սին:Հանրապետաականի գաղափարակխոսությունը կրող մարդիկ այսօր մնացել են հանրապետականում և մնացել են Սերժ Սարգսյանի կողքին,իսկ ովքեր անձնական շահերի համար էին եկել,գնացել և մտել են Նիկոլի տակ:Նա պետք է մտածի,որ մի օր իրեն են դավաճանելու:

-Իրենք ունեն բացատրություն՝սկզբից Սերժ Սարգսյանը մեզ դավաճանեց:

-Այդ մարդկանց համար մեկ է՝իրենք Լևոն Տեր-Պետրոսյանին են ծառայել, Ռոբերտ Քոչարյանին,Սերժ Սարգսյանին,հիմա էլ Նիկոլ Փաշինյանին,իսկական գաղափարական քաղաքական գործիչները ծառայում են պետությանը,այդ որոշակիչրոկաի քաղաքական դաշտը երբ կունենանք, նման խոսակցությունները կլինեն անիմաստ:Սերժ Սարգսյանի ծննդյան օրը համացանցում շատ էին մարդիկ,ովքեր շնորհավորում էին,կային նաև այնպիսիները,ովքեր Սերժ Սարգսյանին մերժողների մեջ էին,հետո Նիկոլից ոչինչ չստացան, քցվեցին,հիմա նորից ետ են գալիս դեպի Սերժ Սարգսյան:Խնդիրն այն է,որ հասարակությունը որքան դուրս գա ստից, էյֆորիայից,ինքը կհասկանա,որ Սերժ Սարգսյանի տարիներին բազմաթիվ թերություններ և սխալներ են եղել,բայց նաև այդ տարիները այդչափ վատը չեն եղել,որ պետք էր դուրս գալ փողոց և պահանջել հրաժարական:Այստեղ կա երկու պատճառ՝մի կողմից Սերժ Սարգսյանի փիառը լավ չի աշխատել,մարդիկ,ովքեր պետք է փիառ անեին,10 տարի չգիտեմ ինչով էին զբաղված,Սերժ Սարգսյանը աշխատում էր,հաջողություններ էր բերում մեր երկրին,և մարդիկ,ովքեր պետք է փիառ անեին և հասարակությանը ներկայացրնեին,թե ինչ է անում Սերժ Սարգսյանը,չաշխատեցին:

-Ամբողջ օրն ասում էին,որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է:

-Դա ճիշտ փիառի ձև չէ:Նիկոլ Փաշինյանը,երբ ընդդիմություն էր,ասում էր,որ գազի գինը Հայաստանում թանկ է,որովհետև Սերժ Սարգսյանը չի կարողանում ռուսների հետ ճիշտ պայմանավորվել ,ինքը կգա իշխանության և գազի գինը կէժանացնի:Ինքը բռնազավթեց ինշխանաությունը և հիմա ,որ միայն գազի գինը չի կարողանում էժանացնել,այլ հակառակը թանկացնում է:Եթե Սերժ Սարգսյանի փիառը այն ժամանակ ճիշտ աշխատեր ,հասարակությունը կհասկանար,որ Սերժ Սարգսյանի քաղաքական ,դիվանագիտական գործունեության արդյունքում է,որ մենք ունենք էժան գազ:Այլ օրինակ՝այսօր շատ ենք խոսում,որ Հայաստանում շատ են տուրիստենրը և հատկապես Ռուսատսանից,բայց հասարակության մեծ մասը տեսնում է և չգիտի,որ Ռուսաստանից Հայաստան տուրիստների հոսքը մեծացել է,որովհետև Սերժ Սարգսյանը ստորագրեց մի որոշում,որով թույլ տվեց Ռուսաստանի քաղաքացիներին ներքին օգտագործման անձնագրերով մտնել Հայաստան:Եթե փիառը ճիշտ աշխատեր,կհասկանային,որ դա հենց այնպես չէ,այլ երկրի նախագահի քաղաքական կամքի,որոշման արդյուքնում ստեղծվեց հնարավորություն ,որ ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով գան Հայստանում հանգստանալու:Տարիներ շարունակ Նիկոն ասել է,որ երկիրը թալանվում է,քանդվում է,դրա համար էլ դուք վատ եք ապրում: Փորձել է սոցիալական ատելություն ստեղծել աղքատենրի և հարուսների միջև,այսօր էլ շարունակում է այս ուղղությամբ աշխատանքներ տանել,որովհետև հաարակությանը խաբելով իշխանությունը է բռնազավթել,հիմա էլ նույն ձևով պետք է խաբի այդ վատ ապրող ժողովրդին,որպեսզի իշխանությունը պահի:Այստեղ ես ուզում եմ մի քանի հետաքրքրիր մեսիջներ տալ.եթե Նիկոլ Փաշինյանն ասում էր,որ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաները վերջին 20 ըտարում թալանել են Հայաստանը և դարձել միլիարդատերեր,սիրելի պարոն Փաշինյան,բա որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է,բա ո՞ւր է,մեկ տարի է իշխանության ես,բա ինչ այդ միլիարդը ետ չես բերում:Կամ պետք է Նիկոլը հասարակությանը ասի,որ ես խաբել եմ ,Քոչարյանը միլիարդ չի ունեցել, ասում էր,որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը Քոչարյաննին է,այսօր պարզվեց,որ Քոչարյանը երբեք կապ չի ունեցել, ասում էին՝Զվարթնոց օդանավականյանը Քոչարյանինն է,այսօր պարզվեց,որ դա ևս սուտ էր :Եթե Քոչարյանը միլիարդատեր է,կամ դրանք ետ բեր,կամ հայատարարի,որ դու խաբել ես ժողովրդին,կամ մենք պետք է մտածենք,որ դու Քոչարյանի հետ փայ ես մտել: Եթե դու ասում էիր,որ Սաշիկը միլիարդատեր է,բայց այսօր դու Սաշիկից ընդամենը 30 միլիոն դոլար ես վերցնում, կարող ենք մտածել,որ Նիկոլ Փաշիանյանը տարկից մի մասը վերցրել է,մի 30 միլիոն բերել են պետական բյուջե,մնացածը իրենցով են արել:Այս ստի մթնոլորտը տանում է դեպի հիասթափության,բայց հիասթափությունը մեր հասարակությանը և պետությանը շատ ավելի վատ հանգրվանի է տանում ,որովհետև մարդիկ հիասթափվում են Նիկոլից և ասում՝խաբեց և այդ միլիարդները ետ չբերեց, դրա համար մենք ավելի ռադիկալ ուժերի կբերենք իշխանության ,որը և Նիկոլին կպատժի,որ մեզ խաբեց,և կգնանք այդ միլիարդները ետ կբերենք :Դրա համար որքան շուտ այս ստի մթնոլորտը մեզնում վերանա,մարդկանց աչքերը բացվեն,որ իրականում միլիարդներ չկային,այնքնա լավ: Հակառակ պարագայում այս ճանապարհը մեր երկիրը տանում է դեպի կործանման:

-Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա,նույն Սերժ Սարգսյանը և իր մերձավորները հատուկ կայքեր էին բացում,որպեսզի այդ նույն Քոչարյանի միլիարդի մասին ամբողջ օրը գրեին,այստեղ կարծես ձեռք ձեռքի տված են աշխատել:

-Ես ասում եմ փաստերով:

-Ես էլ եմ ասում փաստեր,10 տարի շարունակ դրա մասին գրում էին:

-Բոլորը պետք է պատասխան տան,ովքեր ձևավորել են միֆեր,որ Հայաստանում կան միլիարդատերեր և Հայաստանը թալանվում է և նրանք ,ովքեր Սերժ Սարգսյանի կողքն են եղել,և նրանք,ովքեր Նիկոլի կողքն են եղել:Մեկ փաստ բերեմ.ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր,որ Հայաստանում մի գործարար՝Սամվել Ալեքսանյանին նկատի ուներ,Հայաստան ներկրում է Հայաստան ներկրվող ապրանքների մեծամասնությունը,վաճառում է իր սուպերմարկետներում և վճարում է իքս հարկ:Հիմա Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության,նույն Սամվել Ալեքսանյանը այդ նույն ապրանքները ներկրում է , այդ նույն սուպերմարկետներում վաճառում է ,ու այդ նույն իքս հարկը վճարում է,ավել հարկ չի վճարում:Նիկոլն ասում էր,որ մեր գործարարները քիչ հարկեր են վճարում,դրա համար երկիրը չի զարգանում:Եթե այդ մարդը նույն չափի հարկ է վճարում նույն բիզնես գործունեության արդյունքում ,կարող եմ ենթադրե՞լ,որ այն ,որ դու ասում էիր ՝չամադաններով փողերը տանում են Բաղարմայն 26,հիմա էլ բերում են քեզ են տալիս տակից,թե պետք է ենթադրենք,որ դու էլի խաբել ես,Սամվել Ալեքսնայանը շատ նորմալ աշխատել է և չի խոչնդոտել որէև մեկի գործունեությունը:Այստեղ մի շատ կարևոր նրբություն կա.շատ միջին ու մանր բիզնեսմեններ տարիներ շարունակ մտածել են,որ Սամվել Ալեքսանյանն է մեղավոր ,որ իրենք չեն կարողանում աշխատել և աջակցել են Նիկոլին իշխանությունը բռնազավթել,որ Սամվել Ալեքսանյանի դիրքերը թուլանան,իրենք կարողանան փող աշխատել,հիմա նրանք շարունակում են իրենց խաբված զգալ և մտածում են,որ հիմա էլ Նիկոլը սկսեց Սամվել Ալեքսանյանի հետ հարաբերություններ ձևավորել և իրենք չեն կարողանում փող աշխատել:Եթե դու ստի կծիկը չես բացում,բան չի փոխվել ,որովհետև խաբել ես:Մանր ու միջին բիզնեսմենները սկսում են նոր լիդեր ման գալ,որ գա և Սամվել Ալեքսանյանին պատժի:

-Այդպես է եղել՞:

-Թող Նիկոլը պատասխանի:

-Այս հասարակությունը չի աշխատում և ասում է՝թող այս փողերը բերեն:

-Մեր հասարակությունը հիմա ապատիկ վիճակում է,հիասթափվում է Նիկոլից ,բայց դա չի նշանակում,որ հասարակությունը խելքի է գալիս և սկսում է մտածել,որ Նիկոլը խաբել է,իրականում երկիրը չի թալանվել,հակառակը ,հիմա Նիկոլը եկավ,հարմարվեց թալանչիների հետ,ինքը լավ է ապրում,իշխանությունը վերցրեց, մենք քցվեցինք:Նման հասարակությունը գնալու է ավելի ռադիկալ ուժերի հետևից,Արմուտքն էլ օգնելու է այդ ուժերին,որովհետև Արևմուտքն էլ սպասում է տեսնի՝Նիկոլը իրենց տված խոստումները կկատարի ,թե՞ ոչ:

-Ի՞նչ խոստումների մասին է խոսքը, հիմա արդեն Բոլթոնի ծրագիրը շատ ավելի հստա՞կ է:

-Խնդիրը պարզ է ,պոստսովետական պետությունները ԱՄՆ-ին պետք են որպես հակառուսական գործիքներ: ԱՄՆ-ն՝ և Վրաստանը, և Ուկրաինան, և Հայաստանը փորձում է քաշել իր տակ և օգտագորել հակառուսական ճամաբում:Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմադիր գործիչ տարիներ շարունակ հանդես էր գալիս հակառուսական դիրքերից և ասում,որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ –ից,ինքը հայտնվել է Միացյալ Նահանգների թիրախում:Միացյալ նահանգները հասկացել է,որ որ այս տղու վրա կարելի է քաղաքական արշավ ձևավորել և այս մարդը այն մարդն է,որին մենք կբերենք իշխանության և կիրականացնենք մեր հակառուսական ծրագրերը:Այս ամբողջ պայքարի ընթացքում Միացյալ նահանգներից ֆինանսավորվող Ազատություն ռադիակայանը,բոլոր գրանտակերները,քաղաքակացիական հասարակության մարտիկները պայքարում էին Սերժ Սարգսյանի դեմ և աջակցում Նիկոլ Փաշինյանին:Սա նշանակում է,որ Միացյալ նահանգներից սեղմել էին աջակցության կոճակը և ասել՝աջակցեք,որ Նիկոլը իշխանությունը բռնազավթի:Քանի որ տարիներ շարունակ ՀՀ բոլոր նախկին իշխանությունները չէին զգաղվել Հայաստանի հասարակության կրթությամբ և այդ գործը թողել էին սորոսներին և Արևմտյան գրանտակերներին,տարիներ շարունակ այդ գրանտակերները Հայաստանում մեր հասարակությանը դաստիարակել էին սխալ արեժամակարգերով,խեղաթյուրել էին պետության ,ժողովրդավարության մասին մեր պատկերացումները:

-Չմոռանաք Սերժ Սարգսյանին սպասարկող հեռուսատալիքների մասին:

-Ես ասացի՝բոլոր իշխանությունները:Մի օրինակ բերեմ՝մանկավարժների ընտանիքում տարիներ հետո ծնողներն ասում են՝մենք մտավորական մանկավարժներ ենք,ինչու է մեր երեխան նարկաման ,հանցագործ մեծացել,որովհետև ժամանակ չեք ունեցել ձեր երեխային դաստիարակել,նրան դաստիրաակեել է ձեր հարևան նարկամանը:Հիմա մենք մեր հասարակությանը չենք դաստիարակել,դաստիարակել է Սորոսը ,այնպես,ինչպես իրենց է հարմար եղել:Մի կողմից համապատասխան դաստիրակաություն ստացած մասը,որը չուներ պատկերացում պետության նկատմամբ և բոլոր իրավական գործընթացները հասկանում էր հակառակ կողմից,մյուս կողմից Նիկոլի ամբիցիաները և ամեն ձևով իշխանությունը վերցնելու ձգտումը,մյուս կողմից հանրապետականի քաղաքական սխալը ,որն նրանք հայտարարել էին,որ Կարեն Կարապետյանն է լինելու լիդերը և մնալու վարչապետ և վերջին պահին ստիպեցին Սերժ Սարգսյանին,ԱԺ խմբակցությունը ստիպեց…

-Չէր ուզու՞մ ,ստիպեցի՞ն մնալ,Սահմանադրություն էր փոխում:

-Ինքը հայտարարել էր,որ չի գալու վարչապետ,եթե նույնիսկ ինքը որոշեց գալ,սխալ որոշում էր,այս բոլոր խնդիրները համդրվեցին,արդյունքում ՀՀ իշխանությունը բռնազավթված է,սահմանադրական կարգը տապալվված է,այսօր Նիկոլը որպես վարչապետ շարունակում է օրենքները խախտելով,սահմանադրական կարգը տապալելով իր իշխանությունը ամրապնդել,Արևմուտքը ձայն չի հանում ,որովհետև Արևմուտքը աչք է փակում այս հակասահամանդրական դիկտատուրայի ձևավորման վրա,որովհետև հույս ունի,որ Նիկոլը իրենց չի գցելու ,ամենավճռական պահին պետք է Հայաստանը փորձի հանել Ռուսատսանի տակից:Եթե չանի,մեկ օրվա մեջ Միացյալ նահանգները Նիկոլին կդարձնի Սադամ Հուսեյին,Մուբարաք,կդարձնեն բռնապետ,կասեն,որ դու սահմանադրական կարգ ես տապալել ,կասեն,որ դու իրավուքն չունեիր դատարանների վրա ճնշում գործադրել:

-Այդ ամենի գին՞ը:

-Այդ ամենի գինը կլինի այն,որ իրենք կսկսեն այս իրենց ձևավորած քաղհասարակությանը,գրանտակերներին հանել Նիկոլի տակից և դնել նոր, ավելի ռադիկալ հակառուսական ուժերի տակ,նման ուժեր արդեն մեզնում ձևավորվում են:

-Հայաստանը այդքան ռեսուրս ունի՞,որ դիմադրի:Արցախ,Սյունիք,Մեղրի հարցերը շատ ակտիվ ձևով շահարկվում են ,թեման թարմացավ:

-Մեղրու հարցը իրականում այն հարցերից մեկն է,որը Նիկոլը օգտագործում է նախկիններին սևացնելու,վարկաբեկելու համար,ցույց տալու համար,որ ինքը լավն է :Յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է հասկանա ՝այդ փաստերին հավատա,թե Նիկոլի ստերին:Եթե նույնիսկ Մեղրու հարցը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին քննարկվել է,պետք է փոխանակել,կամ ոչ,արդյունքնում Մեղրու համար Քոչարյանը արել է հետևյալը՝ինքը Մեղրին չի փոխանակել,ինքը կառուցել է Մեղրիի երկրորդ ավտոճանապարհը, կառուցել է Սելիմի լեռնանցքի ճանապարհը ,որպեսզի Սյունիքն ու Արցախը ավելի ամուր կապվեն մայր հայրենիքի հետ,վերագործարկել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին թալանված և փակված Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը,Քաջարանի պղնձամոլեբդենային կոմբինատը,փաստերն են,որ միայն Մեղրիի և Սյունիքի համար նա արել է այնպիսի արմատական քայլեր,որոնք ոչ միայն տեղային,այլ մեր պետության անվտանգության խնդիրներ են լուծել:Այստեղ քաղաքացիների ընտրության խնդիրն է,իրենք կարող են այս փաստերին հավատալ, և կարող են հավատալ Նիկոլի ստերին:Շատերը հավատում են Նիկոլի ստերին:
Ճանապարհը տեսնում են,աշխատում են այն կոմբինատում,որը Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներին փակվեց,բայց շարունակում են հավատալ:

-Մի տեսակետ ևս կա,որ մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանին պատժում են նրա համար,որ Մեղրին չտվեց,մարդիկ էին,ովքեր դիմակայեցին և չտվեցին ոչ մի թիզ հող :

-Այդ տեսակետները կարող են ունենալ գոյության իրավունք,որովհետև Հայաստանը ,թեև փոքրիկ պետություն է,բայց ինքը աշխարհաքաղաքական շատ կարևոր դիրքում է,այս իմաստով Հայաստանը անընդհատ կռվախնձոր է լինելու Ռուսաստանի և Արևմուտքի միջև:Քանի որ ակնհայտորեն Սիրիայի պատերազմից հետո աշխարհն այլև միաբևեռ չէ,հետևաբար Միացյալ նահանգների նման պետության համար շատ կարևոր է Հայաստանը օր առաջ հանել Ռուսաստանի տակից, և օգտագործել Ռուսաստանի դեմ:Նիկոլը Միացյալ նահանգների համար շանս է,որ իրենով կգտագործեն և կլուծեն այդ խնդիրը,հենց նա հրաժարվեց օգնել Արևուտքը պրոբլեմներ կստեղծի: Եթե սկսի Արևմուտքի շահերը սպասարկել,լրջագույն պրոբլեմի մեջ է հայտնվելու ,և ինքը ,և Հայաստանը:Նախորդ իշխանությունները ամեն ինչ արել են,որ Հայաստանը չդառնա աշխարհաքաղաքական բևեռների միջև կռվախնձոր,Նիկոլը բերեց Հայաստանը դարձրեց կռվախնձոր:Սա է նրա կողմից հակապետական մտածողության ամենափայլուն դրսևորումը:Ռոբերտ Քոչարյանին որ փորձում են պատժել,այստեղ էլ կա աշխարհաքաղաքական խնդիր,նա հասկանում է,որ հակառուսական քայլեր չի կարող անել,մյուս կողմից Արևմուտքին փորձում է հուսյեր տալ,Նիկոլը Արևմուքտին ասում է ՝ինձ մի խեղդեք,ես կանեմ ձեզ խոստացածը,ձեռքերս ծալած չեմ նստել,Պուտինի ընկերոջն եմ դատում, կալանավորում,Հայաստանում ամենապրոռուսական մարդկանաից մեկին եմ պատժում ու Ռոբերտ Քոչարյանը դարձել է <<ժերտվա>> աշխարահաքաղաքական գործընթացների մեջ: Պարզունակ չէ,որ Ռոբերտ Քոչարյանին ինքը միայն մարտի մեկի համար է ճնշում, եթե դու այն մարդն ես,որ իսկապես քո քաղաքացիները քո համար արժեք են,ցավում ես մարտի մեկի զոհերի համար,դու մարտի մեկին կոչ չէիր անի քարերով զինվեն և հարձակվեն,փորձ չէիր անի իշխանությունը բռնազավթել, եթե դու իրեք սիրում ես քո պետությունը ,քո ժողովրդին,դու նրանց չես տանի հակասահամանդրական գործողությունների,չես քանդի միակ հենասյունը՝ՀՀ-ն:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 919 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am