55–ամյա վարորդը KIA Sorento-ով բախվել է քարերին և կողաշրջվել
Դիտել նաև
Արտակարգ. Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել․ պատգամավոր (տեսանյութ)
Սարի թաղում «ՌԱՖ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել. վարորդը եւս տուժել է
Ավտոտնակում հայտնաբերվել է ԱԱԾ Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնի ծառայողի դին
Երեւան Մեղրի ճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք եւ երկկողմանի փակել ճանապարհը
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 30-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Մյասնիկ Գ.-ն իր վարած KIA Sorento մակնիշի 77 VP 877 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Մյասնիկ Գ.-ն տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի (բժշկական կենտրոնի) շտապօգնության բժիշկների կողմից: