Իրկուտսկում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի/տեսանյութ/
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, մինչդեռ անհայտ կորածները 13-ն են. նրանց թվում կա մեկ երեխա, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով մարզի արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին:
Արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչի փոխանցմամբ՝ հոսպիտալացվել է 191 մարդ, այդ թվում՝ 38 երեխա: Մեծ մասի մոտ ախտորոշվել է գերսառեցում: Բուժօգնություն ստանալու համար դիմել է մոտ 1300 տուժած: