Սասուն Միքայելյանը բացեց Պանդորայի արկղը. ինչ է նրան սպասվում

Երբ ամիսներ առաջ մամուլն ու ընդդիմախոսները քննադատում էին Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը, որ իրականում հեղափոխություն տեղի չի ունեցել եւ նոր կադրերը շարունակում են հին ոճով, որ փոխվել են միայն անձերը եւ հին փորձառուներին եկել են փոխարինելու նոր ու անփորձ երիտասարները, որոնց ամենամեծ կատարած աշխատանքը փողոց փակելն ու ասֆալտին պառկելն է եղել, Փաշինյանն ու իր հրոսակախումբը հարձակվում էին, օրորոցում խեղդում ցանկացած քննադատություն; Հեղափոխությունից մեկ տարի է անցել եւ, ահա, իշխանությանը ջախջախիչ քննադատության է ենթարկում Սասուն Միքայելյանը: Մարդ, որը Քաղաքացիական պայմանագրի ստեղծման ակունքներում է կանգնած, մարդ, որը ինքնահաստատվելու որեւէ խնդիր չունի, եւ , ի վերջո, մարդ, ով թերեւս ամենաշատն է օգտվել հեղափոխության բաիքներից, որդին Հրազդանի քաղաքապետ է դարձել, ինքը ԵԿՄ նախագահ , համատեղութան կարգով ԱԺ պատգամավոր: Բայց այս մարդը չի վախենում ջրի երես հանել իշխանության կեղտոտ լվածքը, իրերն ու երեւույթները կոչել իրենց անուններով:

Ի վերջո, պետք է լինի մեկը, որ ասի՝ <<արքան մերկ է>>: Եւ այդ մեկը ցայսօր Սասուն Միքայելյանն է: Նա մի քանի շաբաթվա բացակայությունից այսօր ԱԺ էր եկել ու սենսացիոն հայտարարություններ արեց: Միքայելյանը Աբովյանում չպաշտպանեց իրենց կուսակցության առաջադրած թեկնածուին, որին մարզպետ Ռոմանոս Պպետրոսյանն էր աջակցում: Միքայելյանի եւ Պետրոսյանի ջրերը մի առվով չեն հոսում, դիրքերի, ազդեցությունների մրցապայքար է, յուրաքանչյուրն ուզում է, որ ինքը թագավոի: Դրանից հետո Միքայելյանին դուրս թողեցին ՔՊ վարչության կազմից: Եւ ահա, Միքայելյանն այսօր ասաց, որ Աբովյանի ընտրությունների պարտության մեղավորը ոչ թե ինքը, այլ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է:
Միքայելյանի խոսքով՝ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի ընտրությունները անձնավորել էր, հիստերիայի մեջ էր ընկել. «Տեսել եք կայքերով, դա մարզպետին վայել բան չէր, թռչկոտում էր, եսիմ ինչերի մեջ էր ընկել, մտնում էր տեղամասեր»։ Նա Պետրոսյանին մեղադրել է նախկինների հետ համագործակցելու, իր շրջապատը նրանցով ձեւավորելու մեջ.« Գնացեք ու նայեք, թե ովքեր են Ռոմանոս Պետրոսյանի կողքին, Կովալի տղան, այն անձինք, որոնք խորը կապ են ունեցել Կովալի հետ: Այդ մարդկանցով է ինքը շրջապատված ու արժեհամակարգից ու նոր շարժումից է խոսում»։
Սասուն Միքայելյանի խոսքով՝ Կոտայքում դեռ «պոչտի» հին Հայաստանն է. «Մարդը, եթե այսօր մի տարածքում մարզպետ է նշանակվում, պետք է համախմբի ժողովրդին: Ի պաշտոնե վախի մթնոլորտ ձեւավորել, կամ ինչ-որ կլյաուզիայով բանով արժեհամակարգ չես ստեղծի: Մարդը պետք է այնպես աշխատի, որ իրեն հարգեն»,-ասաց Միքայելյանը։
Նա ասաց, որ գնահատում է Աբովյանի գործող քաղաքապետի գործունեությունը. «Նա արդեն 5 տարի քաղաքապետ է, որեւէ կուսակցության մեջ չի մտել: Դուք գիտեք, թե ինչպես էր այս հարցը խիստ դրված ՀՀԿ-ի օրոք»։
Միքայելյանը զգուշացրել է՝ եթե հետեւություններ չարվեն, թավշյա հաղթանակը թավշյա հեռացման կվորածվի:«Էսօր մարդիկ կան իրենք գիտեն, թե դեմք են դառել, կամ մեծ դերակատարություն են ունեցել հայոց պատմության, կամ այսօրվա իրողության, կամ ընդհանրապես էս վերջին թավշյա հեղափոխության հետ կապված։ Դրան գումարած էդպես մի ակտիվ չէր Ռոմանոսը թավշյա հեղափոխության ժամանակ, և եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», - ասաց Միքայելյանը։ Այսիսով՝ Սասուն Միքայելյանն ասել է բաներ, որոնք ամիսներ շարունակ Փաշինյանը հերքում է, օրինակ ասում է, որ իր կադրերն ամենաուպուն են, որ իրենք ՀՀԿ չեն ու չեն դառնա: Մնում է սպասել՝ կմարսի արդյոք հրամանատարը այս քննադատությունը, թե նա մանդատով կհատուցի:

Անի Սահակյան

դիտվել է 7860 անգամ
Լրահոս
Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am