Արցախն ու Սյունիքը պարիսպ են,Թուրքիան չի կարողանում իրագործել իր ծրագիրը.Ռուբեն Սաֆրաստյան

Հարցազրույց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:/Մաս 1-ին/

-Սկսենք 1918 թվականից,քանի որ այժմ շատ ենք համեմատության եզրեր փորձում գտնել,հասկանալ,թե ի՞նչ տեղի ունեցավ մեզ հետ այդ տարիներին,հետո արդեն 1920-1921 –ին և ի՞նչ ընդահանուր եզրեր այսօր ունենք:

-Իսկապես 1918-1920 թվականների առաջին հանրապետությունը մեզ համար տարածաշրջանային դրությունը ունեն բանալի նշանակություն ՝հասկանալու համար այն օրինաչափությունները ,որ գործում են մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով:Աշխարհաքաղաքականությունը,աշխարհառազամավորությունը այնպիսի երևույթներ են,որ տասնմյակների ընթացքում քիչ են փոխովում:Եթե այս տեսակից փորձում ենք հասկանալ այդ թվականների իրողությունները,ապա այն ժամանակ ՀՀ-ն չկարողացավ լուծել ռազամավարական դաշնակցի խնդիրը,եվրոպական երկրները որոշել էին,որ այդ դաշնակից պետք է լինի ԱՄՆ-ն:

-Ինչ որ մի պահ նաև Անգլիան էր:

-Անգլիան միշտ լուծել է իր խնդիրները,նա չի ունեցել իր դաշնակիցները ռազամավարական առումով,իսկ որոշվեց,որ ԱՄՆ-ի նախագահը Վուդրո Վիլսոնը պետք է որոշի Հայաստանի սահմանները և Ամերիկայի վրա դրվեց պարտականություն ստանձնել Հայաստանի մանդատը,բայց ամերիկյան կոնգրեսը հրաժարվեց դրանից:Դրանից հետո մենք չունեցանք մեր ռազմավարական դաշնակիցը:Մեկը պետք է լիներ ի դեմս Ամերիկայի ,չստացվեց:Դա հանգեցրեց նրան ,որ Հայաստանը, ըստ էության, բաժանվեց երկու այն ժամանակվա աշխարհի կողմից չընդունված երկրների կողմից՝բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի:Երկուսը եկան համաձայնության և բաժանեցին Հայաստանը:Այս մեր ժամանակրշրջանում, ես կարծում եմ մենք լուծել ենք մեր կարևորագույն ռազամավարական խնդիրը՝մենք ունենք մի դաշնակից ՝ի դեմս Ռուսաստանի,որը իսկապես մեր աշխարհաքաղաքական առումով անվտանգություն ապահովող երկիրն է,և սա շատ կարևոր հանգամանք է:

-Նկատի ունենալ նաև այսօրվա հարաբերությունները՝Ռուսաստան,Թուրքիա,ինչ տարբերություն կա:

-Տարբերությունը ես կարծում եմ սկզբունքային է ,որովհետև այն ժամանակ քեմալականները և բոլշևիկները դուրս էին քաղաքակիրթ աշխարհից և երկուսն էլ պայքարում էին մեկ հակառակորդի դեմ ՝ի դեմս Արևմուտքի:Մեր օրերում մենք տեսնում ենք,որ Թուրքիան մաս է կազմում արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի՝ՆԱՏՕ-ի:Այն հանգամանքերը,որ կան,անկախ դրանցից Թուրքիան ԱՄՆ-ի դաշանակիցն է տարածաշրջանում՝ և ռազմական ,և քաղաքական ,և աշխարհաքաղաքական առումով: Հարաբերություններն այսօր Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի՝ ԱՄՆ-ի միջև բավական սրված են և գնալով ավելի են սրվում:Թուրքիան ինչքան էլ որ փորձի դիրք գրավել երկու այդ հակամարտող բևեռների միջև,համոզված եմ,որ Թուրքիան մաս է կազմում առաջինի՝Արևմուտքի,ուղղակի փորձում է որոշակի առումով,տակտիկական որոշակի քայլեր կատարելով դիվիդենտեներ ստանալ և Ռուսաստանից ,և Ամերիկայից:Սա է Էրդողանի քաղաքականության առանձնահատկությունը:

-Իսկ Հայաստա՞նը:

-Թուրքիայի քաղաքական վերնախավը, ես համոզված եմ ,ներկա փուլում շահագրգռված չէ՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:Նա գտնում է,որ այն վիճակը, որ կա՝փակ սահման,Հայաստանի նկատմամբ նախապայանների առաջքաշում,հնարավորությունների սահմանափակում միջազգային թատերաբեմում,դա իրենց համար լավագույն տարբերակն է,նրանք խնդիր են լուծում աշխարհաքաղաքական առումով Սիրիայում,Մերձավոր Արևելքում ,ԱՄՆ-ի,Ռուսաստանի,Եվրոպայի հետ:

-Մեր թեման փակվա՞ծ է:

-Ներկա սերունդը,քաղաքական վերնախավը դրանից շատ գոհ է,դրանով իսկ հասնում են նրան,որ տարածաշրջանում Հայաստանի հնարավորությունները սահմանափակվեն ,հնավորինս մեկուսացվեն,մենք տեսնում ենք,որ իրականացնում են բազմաթիվ քայլեր,որոնք վկայում են այն մասին,որ փորձում է ստեղծել մի նոր քաղաքական առանցք՝Թուրքիա-Ադրբեջան –Վրաստան: Սկզբում դա միայն տնտեսական ծրագիր էր,հիմա արդեն Թուրքիայի ջանքերի շնորհիվ կամաց-կամաց սկսում է ձեռբ բերել ռազմական որոշակի ուղղվածություն,երկրների պաշտպանության նախարարները վերջերս հանդիպեցին :Այս երեք երկրների համագործակցության ռազմական ոլորտը դեռ նոր է սկսվում,բայց Թուրքիան կաշխատի դա հնարավորինս ավելի խորացնել և նպատակը Հայաստանը մեկուսացնելն է,իհարկե աշխարհաքաղաքական առումով Թուքիայի դերը և նշանակությունը տարածաշրջանում ուժեղացնելը և Ռուսաստանի դերը թուլացնելն է:

-Կարծքի կա,որ Վրաստանում տեղի ունեցող այս խժդժությունների թիվ մեկ պատասխանատուն Թուրքիան է,համաձա՞յն եք:

-Ես չեմ կարող գնահատական տալ,որը հիմնված լինի փաստերի վերլուծության վրա,ես մասնագետ չեմ,ուղղակի արձանագրում եմ, այն ինչ տեսնում եմ:Իմ գնահատականը այն է,որ սրանք ավելի ոչ թե նախապատրաստած էին,այլ պահի ազդեցության տակ էր:

-Այն ծրագիրը,որն առաջարվեց Հայաստանին Բոլթոնի կողմից ,ինչ աղերս ունի՞ Թուրքիայի հետ:

-Առաջին հերթին,Բոլթոնը կազմակերպելով իր այցը տարածաշրջան, նպատակ ուներ մեկուսացնել Իրանը և հիմնական նպատակը Իրանն է,Ադրբեջանի հետ նա Իրանի կոնտեքստում հարաբերությունների այլ խնդիր է լուծում,Հայաստանի հետ ՝այլ,չեմ կարծում ,որ կարելի է գերագնհատել նրա այցի հետևանքները,չեմ կարծում,որ գոյություն ունի մի երևույթ,որը կոչվում է Բոլթոնի ծրագիր: Չկա նման բան,ուղղակի ինքը Իրանի հետ հարևան երկրներին՝Հայաստանին,Ադրբեջանին ուզում էր ցույց տալ,թե որքան վտանգավոր է Իրանի հետ համագործացելը,որ դա կարող է առաջացնել ԱՄՆ-ի դժգոհությունը,գուցե և պատժամիջոցներ, իհարկե Ադրբեջանի առումով նա մի քիչ այլ խնդիրներ էր լուծում,մեր առումով՝ մի քիչ այլ:

-Վտանգավոր նոր շղթայի մասին եք ասում՝Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան,Հայաստանում տրամադրվածություն կա Ռուսաստանի դեմ:

-Ես Հայաստանում չեմ տեսել,որ տրամադրվածություն լինի Ռուսաստանի դեմ,կան որոշակի խնդիրներ,բայց Հայաստանի վերնախավը շատ լավ հասկանում է,որ Ռուսաստանը մեր անվտանգության ապահովման կարևոր գործոնն է,իհարկե ամանակարևոր և որոշիչ գործոնը մեր զինված ուժերն են ՝Հայաստանի և Արցախի,բայց Ռուսաստանը անվտանգության տեսանկյունից մեզ համար կարևոր դերակատարում ունի :Աշխարհաքաղաքական հարթության վրա Ռուսասատնի հետ հակադրվելը իմաստ չունի:

-Երկրորդ նախագահը իր վերջին հարցազրույցում անդրադարձավ Արցախին և նրա անվտանգությանը,թե ինչ դեր ունի Արցախը Հայաստանի անվտանգության համար:Եվ նաև այն,թե մենք հետաքրքիր ենք նաև Արցախով:

-Նայած,թե ում համար:Ես կարծում եմ,որ աշխարհի համար մենք ավելի հետաքրքիր ենք Թուքիայի հետ մեր ունեցած խնդիրներով,եթե ստեղծվի աշխարհաքաղաքական քարտեզ,ապա այնտեղ Հայաստանը կերևա այն բանով ,որ Թուրքիայի հետ խնդիրներ ունի:Սկսած Ամերիկայից և Եվրոպան,էլ չեմ ասում տարածաշրջանը ,Թուրքիան բոլորի հետ ունի խնդիրներ:Ուրիշ պետությունները դիտարկում են այդ տեսանկյունից:Թուքիան այս պայամաններում,ունենալով բազմաթիվ խնդիրներ բազմաթիվ երկրների հետ,կարողանում է իր գիծը առաջ տանել,սա թուրքական դիվանագիտության առանձնահատկությունն է՝գրավել է Սիրիայի տարածքի մի մասը,երկու անգամ հարձակում է կատարել,երրորդին պատրաստվում է,թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայված Սիրիայում,գրավել է Կիպրոսի մի զգալի հատվածը,իսկ Կիպրոսը ԵՄ անդամ է:Տեսեք ինչ պարադոքսալ իրադրություն է՝Թուրքիան գրավել է ԵՄ անդամ պետության տարածքի մի զգալի մասը և ուզում է այդ կազմակերպուոթյան անդամ դառնալ,կազմակերությունը աչրքերը փակել է դրա վրա,բանակցություններ է վարում,իհարկե հիմա սառեցված են,բայց բանակցություններ կային:Սա է Թուրքիան և կարողանում է օգտագործել այդ հնավարությունները,բայց մյուս կողմից ճնշումը Թուրքիայի վրա մեծ է ՝ԱՄՆ-ի, ՙԵգիտպոսի կողմից:

-Ճնշում են,բայց Սիրիայի պատերազմի արդյունքում Եվրոպայից ստանում են սկզբում 1 միլիարդ,հետո 2 միլիարդ :

-Օգտագործոլով փախստականների խնդիրները,բայց Եվրոպան կարծես սկսում է ավելի երես թեքել Թուրքիայից ,սա է Թուրքիան:

-Կարծես մի փոքր պասիվություն է նկատվում Ցեղասպանության թեմայի առումով ,կամ մեքն ենք ավելի քիչ աշխատում,կամ Եվրոպան հանձնվել է:

-Վերջերս Մոսկվայում էի ,որտեղ շատ կարևոր գիտաժողով էր կազմակեորպված ՌԴ ԳԱԱ համաշխարահային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից 30 երկրներից մոտ 60 մասնակիցներ կային,որոնք թվում էր նաև Սլովակիայի նախկին վարչապետը,բարձր պաշտոններ զբաղեցրած մի մարդ,որի հետ մենք բավականին սերտորեն շփվեցինք, և պարզվեց,որ նա շատ գիտակացաբար պայքարել է ,որ Սլովակիան ընդունի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը և մեծ դեր էկատարել:Որն էր նրա շարժառիթը՝մի մարդը,որ մասնագիտությամբ իրավապաշտան է եղել,իրավաբան,նա դա դիտարկում է որպես բարոյական պարտավորությու ն իր համար,որ տեսել է,ծանոթացել,թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ,ինչպես են բարբարոսաբար ոչնչացերլ մի ամբողջ ժողովուրդ,ինքը իր բարոյական պարտքն է համարել պայքարել,որ ընդունվի: Քաղաքակնությունը զուտ շահերի վրա է հիմնված,և հայկական համայնքները աշխարհի տարբեր երկրներում առաջ են տանում:

-Սահմանի փակման թեման ընդհանարպես չի քննարկում:

-Միանգամայն ճիշտ եք,ես հոդված ունեմ,որը այս խնդրի մասին է,մոտավորապես ուսումնասիրություններ կան,որոնք ցույց են տալիս,որ ներկայումս աշխարհում գոյություն ունեցող միջպետական հարաբերություններից փոքր տոկոսն է,որ ունի ուղղակի ճնշման բնույթ ,ինչպես Թուրքիան է Հայաստանի նկատմամբ իրականացնում:90 տոկոսից ավելի աշխարհում միջպետական երկու երկրների միջև տեղի ունեցող հարաբերությունների կարողանում են կոմպրոմիս գտնել ,պայմանագրեր են ստորագրում,Թուրքիան կարողանում է Հայաստանի նկատմամբ իրականացնել բացահայտ ճնշումների,պահանջների քաղաքականություն,փակ է պահում սահմանը,հաջողվում է իրեն ջրից չոր դուրս գալ:
Արցախը իսկապես մեզ համար կարևոր նշանակություն ունի և ոչ միայն զուտ մեր սահամաններն է պաշտպանումն,այլ Արցախը Հայաստանի մաս է և սրանով ամեն ինչ ասված է,մեր հայրենիքն է,մեր հայրենիքի մասը,մեր հայրենիքի ամեն մի թիզ ,մի միլիմետր հողը մեզ համար սրբություն է,Արցախը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի նաև աշխարհաքաղաքական առումով ,Սյունիքի և Արցախի հարցը շատ կարևոր է և մեզ համար և տարածաշրջանի և ուրիշ երկրների համար:Այդպիսով պանթյուրքիստական ծրագրերը չեն կարողանում իրականություն դառնալ,Արցախը և Սյունիքը մի պարիսպ է ,որ բաժանում է թուրքականա երկու աշխարհները՝Ադրբեջանը և Թուրքիան ,իսկ պանթյուքիզմը ժամանակակից աշխարհում գոյություն ունի և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար ,ավելի լայն առումով Եվրասիայի ,Չինաստանի համար:Եթե նայեք պանթյուրքիստների քարտեզները ,նայեք այն վերլուծությունները,այն տեսական աշխատանքները,որ կատարվում են գեպոլիտիկների կողմից,որոնք ունեն պանթյուքիստական մտածելակերպ ,պատկերը մատահոգիչ է,որովհետև օրինակ 1915 թվականին նրանք կանխատեսում էին,որ Թուրքիան պետք է դառնա ոչ միայն Մերաձվոր Արևելքի ամենահզոր պետությունը և ,այլ պետք է սկսի իրականացնել իր պանթյուքիստական ,նաև պանթյուրանիստական ծրագրերը,որովհետև պանթյուքիզմը ,եթե դաշիքն է թուրքալեզու ժողովուրդների միջև թուրքական ղեկավարության ներքո,ապա պանթյուրանիզմը արդեն միասնական պետության ստեղծումն է,թուրքական պետության ստեզծումն է,որն իր մեջ ծրագարում է նաև Իրանի մի զգալի հատվածից,որտեղ ապրում են թուրքալեզու ժողովուրդներ Ադրբեջանից,Վրաստանից:

-Իսկ Հայաստանի՞ց:

-Հայաստանը նայած ինչպես են դիտարկում,կան քարտեզներ,որտեղ Հայաստանը գոյություն չունի,ոնց որ զուտ թուրքական տարածք է,կան քարտեզներ,որտեղ Հայաստանը պատկերված է 1918 թվականի Բաթումի կամ Ալեքսադնարպոլի պայամանգրի այդ փոքր սահամաներով,նույնիսկ Խորհդրային Հայաստանի սահմանները չեն պահպանված:

-Արդիակա՞ն է այդ քարտեզը իրենց համար:

-Այդ ծրագիրը պետական ծրագիր չէ,դա աշխարհաքաղաքագետների,գիտնականների,վերլուծաբանների տարբեր ներկայացուցիչների հետազոտություններ են,մի քանի նման ծրագրեր կան,90 –ակաների կեսերին ստեղծված աշխարհաքաղաքական մի տեսութուն,որը կոչվում է աշխարհում Թուքիայի ղեկավար դիրքերի տեսություն,Ռամազան Հուսեյն է դրա հեղինակը,նա այդ ծրագիրը մտցրել է դասագրքերի մեջ , թուրքական բարձր դասարանների,լիցեյների համար աշխարհագրության դասագրքի մեջ մի ենթագլուխ է մտցրել,երեխաները այդպես դասիարակավում են,կարդում են դրանք:Իհարկե կա նաև Դավութօղլուի հայտնի տեսությունը,ով ԱԳ նախարար էր, վարչապետ էր,հետո գժտվեց Էրդողանի հետ,հիմա նա փորձ է անում նոր կուսակցություն ստեղծել,ինքը աշխարահաքաղաքագետ է եղել և սրանից մոտ 20 տարի առաջ հեղինակել է մի աշխահաքաղաքական տեսություն,որն իր մեջ որպես բաղադրիչ մտցնումէ ժամանակը:Սովորոբար աշխարհաքաղաքկան տեսությունները տարածքի հետ են կապված ,ինքը մտցնում է ժամանակի գործոնը և դա դիտարկում որպես Օսմանայան կայսրության նոր պայմաններում վերարտադրություն,բայց ոչ թե տարածքի առումով,ինչպես Օսմանայան կայսրությունն էր, այլ վիրտուալ առումով ,որը Օսմանայան կայսրության այն ժամանակվա տարածքը,որ հիմա դրա վրա 20-ից ավել պետություններ գոյություն ունեն Թուքիան պետք է պահի իր հսկողության ներքո:Սրանք նոր պայմաններում նոր մոտեցումներ են:

 Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 984 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am