Չեն նպաստում 2 երկրների հարաբերությունների կարգավորման հետագծին մոտենալուն. Պեսկով
Վրաստանի ղեկավարության հայտարարությունները, որոնք կատարվել են ռուսատյացության ոգով, չեն նպաստում 2 երկրների հարաբերությունների կարգավորման հետագծին մոտենալուն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանում չեն կարող դրական ընկալել Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք կատարվել են ռուսատյացության ոգով: Մեր կարծիքով՝ նման գործողությունները չեն նպաստում հարաբերությունների կարգավորման հետագծին մեզ մոտեցնելուն»,- ասել է Պեսկովը: