Կպատժվի՞ արտգործնախարարը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին՝ երկրի ԱԳ նախարար Պավել Կլիմկինին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, քանի որ վերջինս իր հետ չի համաձայնեցրել ՌԴ ԱԳՆ-ի հղած նոտայի պատասխանը, հայտնում է gordonua.com-ը՝ երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով:
«Ես՝ Ուկրաինայի նախագահս, համացանցից եմ տեղեկանում մեր միջազգային քայլերի մասին: Ես խոսում եմ Ռուսաստանի Դաշնությունից մեր նավաստիների վերադարձի վերաբերյալ նամակի և ԱԳՆ-ի ուղարկած պատասխան նամակի մասին: Ես իմ աչքով չեմ տեսել դա:
Ես՝ Ուկրաինայի նախագահս, հիշեցնում եմ բոլորին, հատկապես՝ Պավել Կլիմկինին, որ անձամբ չեմ տեսել ՌԴ-ից ուղարկված նամակի պատասխան նամակը, քանի որ պարոն Կլիմկինը հարկ չի համարում նախագահի հետ նման հարցեր քննարկել: Եվ դրանք Ուկրաինայի ազգային անվտանգությանը և մեր քաղաքացիների կյանքին վերաբերող հարցեր են: Դա ցանկացած նախագահի առաջնահերթությունն է՝ անկախ այն բանից, դա դուր է գալիս որևէ մեկին, թե՝ ոչ»,- ասել էր երկրի ղեկավարը: