«Կա մեկը, որ ինձ տեղը չի բերում». Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում «մառոզ է արել»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իրավիճակն այնքան է սրվել, որ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ խիստ խոսակցություն է ունեցել: Ոմանք անհատական նկատողություններ են ստացել:

ՔՊ-աականների հետ այս հանդիպումը Նիկոլ Փաշինյանն ունեցել է հունիսի 26-ին: Armday.am-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը խիստ խոսել է ԵԿՄ վարչության նախագահ, վերջերս ՔՊ-ականների հետ ոչ այնքան լավ հարաբերություն ունեցող Սասուն Միքայելյանի մասին: Վարչապետը, մասնավորապես, ասել է, թե ինչու՞ է նման կերպ պահում: Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել, որ Սասուն Միքայելյանը դուրս է եկել Կոտայքի մարզպետ Ռոմանպոս Պետրոսյանի դեմ եւ փորձում է մարզպետ դարձնել որդուն: Միքայելյանը, սակայն այս նիստին ներկա չի եղել, ինչպես որ վերջին շրջանում չէր մասնակցում ԱԺ հերթական եւ արտահերթ նիստերին: Չի բացառվում, որ այսօր Միքայելյանն այս նիստին գնացել էր հենց այս ժողովում հնչեցված կարծիքներից հետո: Այնուհետ, Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է ԱԺ նախագահ, նախկինում առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Արարատ Միրզոյանին: Վարչապետը ԱԺ նախագահին հիշեցրել է, թե առաջին փոխվարչապետի եւ ԱԺ նախագահի առաջին ինչ խնդիրներ են դրված եղել արդարադատության ոլորտում կատարվելիք բարեփոխումների հետ կապված՝ փաստելով, որ Միրզոյանը ոչ առաջին փոխվարչապետի, ոչ էլ այսքան ժամանակ ԱԺ նախագահի կարգավիճակով այս ուղղությամբ որեւէ տեսանելի բան չի արել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւս եղել է նկատողություն ստացողների ցանկում: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ակնարկել է, որ թիմերի բաժանվելը, յուրայիններին «լավ աչքով նայելու» ավանդույթը ՔՊ-ում չպետք է լինի: Ներկաներից մեկը մեզ փոխանցեց, որ Փաշինյանը հայտարարել է. «Կա մեկը, որ ինձ տեղը չի բերում»:

 

դիտվել է 2560 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am