Mazda-ն մոտ 3 մ բարձրությունից ընկել է թիվ 179 դպրոցի բակ. վարորդը հոսպիտալացվել է
Դիտել նաև
Արտակարգ. Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել․ պատգամավոր (տեսանյութ)
Սարի թաղում «ՌԱՖ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել. վարորդը եւս տուժել է
Ավտոտնակում հայտնաբերվել է ԱԱԾ Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնի ծառայողի դին
Երեւան Մեղրի ճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք եւ երկկողմանի փակել ճանապարհը
Հունիսի 30-ին` ժամը 21:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մոտ 10 մ բարձրությունից ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ.Ա., ծնված 1992թ.) շենքի ավտոկայանատեղիից՝ մոտ 3 մ բարձրությունից, ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ․ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Մ.Ա-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: