Կանադայի վարչապետն անհարմար իրավիճակում է հայտնվել G20-ի գագաթնաժողովում
Սոցցանցերի օգտատերերի աչքերից չի վրիպել անհարմար իրավիճակը, որում հայտնվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Օսակայում անցկացված G20-ի գագաթնաժողովի ժամանակ:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, Twitter-ում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Թրյուդոն ձեռքը մեկնում՝ ողջունելու իր կողքին նստած բրազիլացի նախագահ Ժաիր Բոլսոնարուին: Այդ պահին ակնթարթային հայացք նետելով կանադացի վարչապետի վրա՝ Բոլսոնարուն նրան մեջքով է շրջվում, որպեսզի ողջունի սեղանի շուրջ իր հարևանությամբ նստած մեկ այլ գործչի: Թրյուդոն իջեցնում է ձեռքը՝ շարունակելով նայել բրազիլացի ղեկավարի կողմը: