Հայաստանի երրորդ կալվածատերը

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Ազգային ժողովում մի քանի օր առաջ ուշագրավ հայտարարություն արեց` ասելով, թե Կոտայքի մարզի համայնքապետերից մեկն իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է. «Անուններ չեմ տա, այս պահին քրեական գործ է հարուցված,- հայտարարել էր մարզպետը և հավելել.- կադաստրային արժեքի կես գնով յուրացրել են այդ հողատարածքները։ Հողային օրենսգրքով կադաստրային արժեքի մինչեւ 50 տոկոս գին կարող են սահմանել, օգտվել են այդ նորմից»։

«Հրապարակ» թերթին հայտնի է դարձել, որ Կոտայքի մարզպետի ասած գյուղապետը Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանն է, ով 1986-ից գյուղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն անցած ամռանը հետհեղափոխական զարգացումների ալիքի տակ հրաժարական տվեց: Ֆրոնտիկ Թևոսյանի անունը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց մի քանի տարի առաջ, երբ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, թե Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանն իր անունով է անվանակոչել գյուղի երաժշտական դպրոցն ու կենտրոնական փողոցներից մեկը։ Այս լուրն այն ժամանակ համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել ու դարձել երգիծանքի թեմա։ Նոր Գեղիի ավագանին անվանակոչումներն արել է 2015-ին: Որպես որոշման հիմնավորում` նշվել էր համայնքապետի ունեցած վաստակը: «Դե ես 30 տարվա աշխատանքային ստաժ ունեմ: 85 թվականից մինչեւ հիմա այդ գյուղի ղեկավարն եմ, և մարտի 25-ին էլ 70-ամյակս էր, ինձ ժամանակին Անդրանիկ Մարգարյանն էլ է տվել հուշամեդալ, Ազգային ժողովը տվել է, հիմա սպասում եմ՝ նախագահը տա, իսկ ավագանին էլ որոշեց Երևանյան փողոցը անվանակոչել Թևոսյանի անունով: Ավագանու որոշում է»,- այն ժամանակ «Հայկական ժամանակ» թերթին ասել էր Ֆրոնտիկ Թևոսյանը:
Հիմա արդեն պարզվում է` 30 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում մարդը ձեռքերը ծալած չի նստել. համայնքի գործերին զուգահեռ` նաև սեփական ունեցվածքն է դիզել ու դարձել հանրապետության երրորդ կալվածատերը:
Հետաքրքիր է նաև Ֆրոնտիկ Թևոսյանի անցած քաղաքական ուղին. պարզվում է`  2005թ․ համայնքային ընտրություններում նա եղել է «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուն: 2008թ․ ընտրություններում Ֆրոնտիկ Թևոսյանի կուսակցական պատկանելությունն արդեն հայտնի չի եղել, հետագայում, սակայն, երբ երկրում սկսվել էր տոտալ ՀՀԿ-ականացման շրջան, Ֆրոնտիկ Թևոսյանը դարձել է ՀՀԿ անդամ, ինչպես Հայաստանի համայնքապետերի մեծ մասը: Հերթական բոլոր ընտրություններում Թևոսյանը իրական մրցակիցներ չի ունեցել. 2012թ․ Նոր Գեղիի գյուղապետի պաշտոնի համար թեկնածություն էր առաջադրել նրա ընտանիքին պատկանող գազալցակայաններից մեկի աշխատակիցը: Այս ընտրություններում Ֆրոնտիկ Թևոսյանը տարել է ջախջախիչ հաղթանակ։
Համացանցում այս բազմափորձ գյուղապետի անվան հետ կապված մի ուրիշ աղմկոտ պատմություն էլ կա: «Հետք» պարբերականը պարզել էր, որ 2013թ․ Ֆրոնտիկ Թևոսյանը համայնքի բյուջեի մոտ կեսը՝ 60 միլիոն դրամ՝ տրամադրել էր իրեն պատկանող շինությանը։ Շինությունը, որը խորհրդային տարիներին ծառայել էր որպես մանկապարտեզ, Թևոսյանը գնել էր համայնքից` 9,4 մլն դրամով և այնտեղ հիմնել քոլեջ: Բայց քանի որ քոլեջը եկամտաբերության առումով չէր արդարացրել, Թևոսյանն այն կրկին վաճառել էր համայնքին որպես մանկապարտեզ ու ինքն իրենից շենքը գնել 68 միլիոն դրամով։ «Հետքի» հրապարակման հիման վրա այն ժամանակ քրեական գործ էր հարուցվել՝ «պաշտոնեական դիրքը չարաշահելու և համայնքին էական վնաս պատճառելու» հատկանիշներով, սակայն 2015թ․ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործը կարճվել էր։

Այս սկանդալից կարճ ժամանակ անց` 2016թ․ հոկտեմբերին, Ֆրոնտիկ Թևոսյանը հերթական անգամ, առանց մրցակիցներ ունենալու, ընտրվում է գյուղապետ: Այս անգամ, սակայն, նրա պաշտոնավարումը ժամկետից շուտ ավարտվեց` հեղափոխության պատճառով: 2018 թվականին Նոր Գեղի բնակիչները, ովքեր 2 տարի առաջ նրան հաղթական ձայներ էին ապահովել, նրա դեմ ցույցեր արեցին, և Թևոսյանը ստիպված էր հրաժարական տալ: Իսկ հիմա էլ օր ծերության Թևոսյանն արդեն վաղուց բոլորել է 70 ամյակը /գյուղի կենտրոնական փողոցը 70-ամյակի առիթով էր նրա անունով կոչվել/ , քրեական գործ են հարուցել:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 20759 անգամ
Լրահոս
Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am