Վրաստանում արգելված է ծով մտնել
Սև ծովի ափին հանգստացող զբոսաշրջիկները պետք է զգոն լինեն։ Սևծովյան ափի ողջ երկայնքով մոլեգնած փոթորկի պատճառով լողալու համար ժամանակավոր արգելք է մտցված: Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Եղանակային վատ պայմանների պատճառով փոթորկի ուժգնացում է սպասվում, այս իսկ պատճառով կոչ է արվում ծովում չլողալ: