Պայթյունավտանգ վիճակ սահմանին. Ի՞նչ են առաջարկում Փաշինյանին ու Ալիևին

Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը և այս համատեքստում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետևողական է ժողովրդավարության զարգացման, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական քայլերի, ծրագրերի իրականացման գործում, և ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը և պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում:

Հանդիպմանը նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:

Տոյվո Կլաարին երեկ ընդունել էր նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Քանի դեռ կան մեծ թվով զինվորականներ երկու կողներում և ծանր տեխնիկա, իրավիճակը պայթյունավտանգ է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ, այս մասին ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «Ազատության» հետ զրույցում։ «Մենք վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում ունեցանք, և մենք, իհարկե, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի մասին, վերջերս Վաշինգտոնում արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման մասին և խոսեցինք այն մասին, որ վերջին մեկ, մեկուկես ամսվա ընթացքում մենք լարվածության աճ ենք տեսել և այժմ հույս ունենք, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո այդ ակտիվությունը կպակասի», - նշել է Տոյվո Կլաարը։

Արտգործնախարարների միջև տեղի ունեցած աշխատանքային հանդիպումներին անդրադառնալով՝ Կլաարն ասել է. «Կարծում եմ՝ անցած տարվա ընթացքում մենք տեսնում ենք կայուն զարգացում՝ հարաբերությունների, մենք տեսնում ենք, որ ոչ պաշտոնական հանդիպումներ նույնպես եղել են երկու առաջնորդների միջև, որ նաև զուգահեռ ընթացել են արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպումներ և բացի այդ, եղել է առաջնորդների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Վերջերս նաև տեղի ունեցան մոսկովյան, վաշինգտոնյան հանդիպումները, իսկ դրանից առաջ էլ նաև փարիզյան հանդիպումը, այնպես որ կարելի է ասել՝ շատ լավ է, որ կա այս հետևողական գործընթացը, որը շարունակական ընթացք ունի հանդիպումների։ Կանոնավորությունը այդ հանդիպումների, իհարկե, դժվար է, հեշտ գործ չէ։ Հակամարտությունը, որը խորը արմատներ ունի, չենք կարող ակնկալել, որ մեկ օրում կարող է ինչ-որ լուծում լինել, սակայն ուրախացնող է, որ կան հանդիպումներ և հետևողական բանակցություններ»։

Իսկ գալով լարվածության աճին՝ սահմանին, նա այսպես է մեկնաբանել. «Մենք այս հարցը այսօր քննարկեցինք նաև արտգործնախարարի հետ և երևի ինչ-որ առումով, իհարկե, ափսոսանք կարող ենք հայտնել այս մահերի կապակցությամբ, ցավ հայտնել այս վիրավորների, զոհերի համար շփման գծում և միջպետական սահմանին։ Պետք է հասկանանք, որ իրավիճակը շատ փխրուն է և այդ առումով կարող են տեղի ունենալ նման դեպքեր։ Հենց դրա համար է նաև, որ շատ կարևոր է շարժվել դեպի ավելի երկարաժամկետ և հարատև խաղաղ գործընթացի բանակցային ճանապարհով։ Քանի դեռ մենք ունենք այսպիսի մեծ թվով զինվորականներ երկու կողներում և ծանր տեխնիկա, իհարկե, վիճակը պայթյունավտանգ է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ»։
Եվրոպացի պաշտոնյայի արձանագրումներն, իրականում, որքան են ստանդարտ են՝ ունեն ուղերձներ: Վաշինգտոնյան հանդիպումը կայացավ սահմանային որոշակի լարվածության ֆոնին:

Այդ հանդիպումից հետո Բաքուն, կարելի է ասել, սկանդալային «բացահայտումներ» արեց, որոնք պաշտոնական Երևանը հերքեց, մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին ոչ կառուցողական բանակցություններ վարելու մեջ:

Բոլորը հասկանում են, որ իրավիճակը պայթյունավտանգ է: Սակայն որևէ մեկը, փաստորեն, չի գնահատում, թե ինչու՞ է ստեղծվել նման մթնոլորտ:
Միակ փոփոխությունն այն է, որ այժմ նաև հայկական կողմից են ակնկալում կառուցողականություն, մինչև ապակառուցողականության աղբյուրը Ադրբեջանն էր:

Թամար Բագրատունի

դիտվել է 4184 անգամ
Լրահոս
Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am