Արցախի հարցում սթափվելու և նոր ուղի ընտրելու ժամանակն է. «Սասնա ծռեր»

Գաղտնիք չէ, որ մինչ օրս Արցախի հարցում ստատուս քվոն պահպանվել է և այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված ու մեզ համար աղետալի լուծման մեխանիզմը չի գործարկվել ադրբեջանական կողմի առավելապաշտական ու կոշտ դիրքորոշումների պատճառով: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը:

Հայտարարությունում նաև ասվում է.


«Հայկական կողմը, որպես կանոն, միշտ համաձայնել է Մադրիդյան սկզբունքների տրամաբանությամբ արված հակահայ առաջարկներին՝ հույս ունենալով, որ ադրբեջանական կողմը կմերժի դրանք:

Սակայն ամեն ինչ վերջ ունի: Այսօր արդեն Ադրբեջանի արտգործնախարարից տեղեկանում ենք, որ ադրբեջանական կողմը դեմ չէ ազատագրված տարածքներում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկությանը: Զուգահեռաբար՝ հայկական կողմից, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարից, հստակ պարզաբանման և ցանկալի հերքման փոխարեն լսում ենք անհեթեթ ու մշուշապատ դատողություններ:

Նման զարգացումը տրամաբանորեն հանգեցնելու է Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված մեխանիզմի գործարկմանը, ինչն աղետալի կլինի Հայկական կողմի համար:

ՀՀ իշխանություններին հորդորում ենք սթափվել, հրաժարվել նախորդ ռեժիմի իրավահաջորդությունից, դեն նետել նրա սպառված ու դավաճանական կոնսպեկտը, հրաժարվել Արցախի ինքնորոշման և անկախության կեղծ ու կործանարար հայեցակարգից և որդեգրել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում ՀՀ-ին Արցախի միացումն ամբողջացնելու ուղին:

Ժամանակն է հասկանալու, որ փակուղային թվացող այս իրավիճակում մենք հայտնվել ենք մեր իսկ մեղքով: Որովհետև արցախյան շարժման ընթացքում շեղվել ենք միացման ճշմարիտ ուղուց, դավաճանել ենք ինքներս մեզ և ընտրել ենք թուրք-բոլշևիկյան հակահայ դաշինքով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը պահպանելու և Ռուսական կայսրության ազդեցության տակ մնալու ուղին, ինչից էլ բխում է Արցախի կեղծ ինքնորոշման և անհեթեթ անկախության կործանարար հայեցակարգը:

Ժամանակն է նաև հասկանալու, որ սահմանների անձեռնմխելիության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ հետսառըպատերազմյան շրջանում դեռևս պահպանված կոշտ պատկերացումներն ու մոտեցումներն արդեն իրենց տեղը զիջել են ոչ միայն երկրորդ, այլև առաջին համաշխարհային պատերազմով գծած սահմանների վերանայման մոտեցումներին:

Եվ որ դա էապես դյուրացնում է խորհրդային ու հետխորհրդային համատեսքստերից հրաժարվելու, Այսրկովկաս կոչվող արհեստական տարածաշրջանից դուրս կյանքը պատկերացնելու և Մեծ Մերձավոր Արեւելքում ծավալվող գործընթացներին լիարժեք սուբյեկտի կարգավիճակով՝ առանց ռուսական խնամակալության, մասնակցելու գործը:

Ու, թեև ժամանակը սուղ է, ի բարեբախտություն մեզ, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը շատ նպաստավոր է առանց կտրուկ քայլերի և ցնցումների ՀՀ-ին դե յուրե միացնելու գործընթացն ավարտին հասցնելու միջոցով Արցախի հարցը վերջնականապես լուծելու համար»:

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am