ՀՀԿ-ն հիշել է հին ու բարի ժամանակները` քեֆ են անելու
ՀՀԿ վերնախավը որոշել է հիշել հին ու բարի ժամանակները, երբ տարբեր առիթներով խնջույքներ էին կազմակերպում: Մեր տեղեկություններով առաջիկա շաբաթվա վերջում` հուլիսի 5-ին, տևական ընդմիջումից հետո Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀԿ ակտիվի հետ նշել Սաահմանադրության օրը: ՀՀԿ-ականներն այդ օրը կմեկնեն քաղաքից դուրս` Արագածոտնի Աղձք համայնք, որտեղ գտնվում է Արշակունյաց թագավորների դամբարանը, Դղերի վաղ միջնադարյան եկեղեցին: ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նախ էքսկուրսիա կկատարեն պատմական այս հուշարձաններում, ապա հին օրերի պես, կհավաքվեն սեղանի շուրջ, որտեղ հավանաբար, կքննարկեն նաև ներքաղաքական իրավիճկը: