Վրաստանի իշխանությունները մտադիր են «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել
Ժամանակը գրում է. «Վրաստանի իշխանությունները մտադիր են «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել: Նպատակը Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային շրջափակումը հաղթահարելն է: Երևանը Թբիլիսիին ամենամոտ մայրաքաղաքն է, որը կարող է նման ուղևորահոսքեր ընդունել»,-գրում է թերթը: