Պատժամիջոցները խստացվեցին. Հայաստանի հարևանն ու եռացող ռեգիոնը

Հայաստանի հարևանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները շարունակում են ողջ ուժող կիրառվել ու խստացվել: Իրանի նկատմամբ տարածաշրջանային քաղաքականությունը դառնում է ավելի լարված ու վտանգավոր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հրամանագիր, որը թիրախավորում է նաև Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակը։ Նոր պատժամիջոցները զրկելու են Իրանի հոգևոր առաջնորդին և նրա մերձավորներին ֆինանսական աղբյուրների հասանելիությունից։ Այս մասին Թրամփը հայտարարել է հրամանագիրը ստորագրելիս։ Թրամփը հավելել է, որ շարունակելու է ճնշումները Իրանի նկատմամբ, քանի դեռ Իրանական ռեժիմը, Թրամփի խոսքերով, վերջ չի տվել վտանգավոր գործողություններին՝ այդ թվում միջուկային զենքի ստեղծմանը, բալիստիկ հրթիռների փորձարկումներին և ահաբեկչությանն աջակցելուն։
Իսկ Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է Սալման թագավորի հետ: Օրակարգում Իրանի խնդիրն է: Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է կազմել համաշխարհային դաշինք, որը պետք է «զսպի տարածաշրջանում Իրանի վտանգավոր գործողությունները»:

Օդանավ բարձրանալուց առաջ Փոմփեոն լրագրողներին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հարցերը լուծել բանակցություններով, թեպետ նոր պատժամիջոցներ է ծրագրում և տառացիորեն վերջին պահին է չեղարկել ի պատասխան ամերիկյան դրոնը վայր գցելուն Իրանին հարված հասցնելու հրամանը: Ինչպես հաղորդել է «Ազատությունը»՝ Սպիտակ տունը նշել է, որ ռազմական հարվածը ոչ համաչափ պատասխան կլիներ, քանի որ մեկ անօդաչու սարքի և մոտ 150 իրանցիների կյանքի գինն անհամեմատելի են:

Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը դրոնը վայր է գցել միջազգային օդային տարածքում: «Տեսել եք այն մանկական նկարը, որը ներկայացրել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, դա չես կարող համեմատել Ամերիկայի զինուժի և հետախուզական ծառայությունների տրամադրած բարձրորակ և համոզիչ նյութերի հետ, որոնք ապացուցում են, որ խոսքը միջազգային օդային տարածքում խոցված անզեն դրոնի մասին է: Մեր նյութերի արժանահավատությունն այն աստիճանի է, որ ոչ մի լրագրող մի պահ իսկ չի մտածի, թե գուցե Իրանի ասածը ճիշտ է», -ասել է Փոմփեոն:

ԱՄՆ պետքարտուղարը և Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանին և տարածաշրջանի այլ խնդիրներին առնչվող հարցերը քննարկել են Ջիդդա նավահանգստային քաղաքում: Փոմփեոն Սաուդյան Արաբիայից կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թրամփի որոշմամբ անցյալ տարվա մայիսին դուրս է եկել 2015 թվականի միջուկային պայմանագրից, ինչից հետո վերականգնել և խստացրել է պատժամիջոցները: Վերջերս Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել նավթատար 4 լցանավեր: Վաշինգտոնը հայտարարել է, որ գրոհները Իրանն է կազմակերպել: Իրանը հրքել է մեղադրանքը:

Երկու երկրների շիկացած հարաբերություններն էլ ավելի են սրվել ամերիկյան անօդաչու թռչող սարքը վայր գցելուց հետո: Թեհրանը պնդում է, որ դրոնը ներխուժել է Իրանի օդային տարածք:

Նախագահ Թրամփը դա անվանել է «կոպիտ սխալ, որի համար Իրանը թանկ կվաճառի»: Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է, որ ցանկացած գնով կապահովի նավթի անարգել փոխադրումը Հորմուզի նեղուցով, սակայն նախընտրում է ճգնաժամը կարգավորել դիվանագիտական եղանակով:

Սպիտակ տան ավագ խորհրդական Քելիեն Քոնվեյն ասել է, որ նախագահը ցանկանում է Իրանի հետ քննարկել գործարք, որի շնորհիվ կհաջողվի չեղարկել ամերիկյան պատժամիջոցները, սակայն Թեհրանը դրա համար պարտավոր է կրճատել միջուկային ծրագիրը: «Նախագահն ուզում է, որ Իրանը նստի բանակցային սեղանի շուրջ, նախագահը պատերազմ չի ուզում, բայց դրա հետ հանդերձ թույլ չի տա Իրանին միջուկային շանտաժ անել, ապակայունացնել նավթի շուկան և ահաբեկել սեփական ժողովրդին»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4240 անգամ
Լրահոս
Գյումրի. անհավանական պատկեր /տեսաշար,տեսանյութ/ «Մտքներովդ չանցնի հետ գնալ ու ջնջել ստատուսները. մինչև այս հրապարակումը բոլորը արխիվացված են». Հայկ Մամիջանյան Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Մալյանին ու այսօրվա ակցիայի մյուս մասնակիցներին (video) Ալիևն ընտրեց ռազմական ճանապարհը. 4 զոհ՝ պատերազմի ու հայատյացության քարոզչությանն ի պատասխան Ամենուր իշխելու մոլուցք՝ նույնիսկ աղետի պայմաններում Թուրքի ականջին հաճո և ուղեղին հասու չեն խաղաղասիրական կոչերը, և ուրեմն, կամք ու զենք, ուրիշ ոչինչ… Փաշինյանն ու Ալիևը չեն ճանաչում աղետի ժամանակ չհարձակվելու ասպետական կոդեքսը Իշխանությունը սարսափում է.մինչեւ երբ կձգի արտակարգ դրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները Եթե ձեզ մի պահ կարող էր թվալ, որ Ադրբեջանը մեզ հետ պատրաստ է բանակցել խաղաղության շուրջ, առաջարկում եմ կարդալ Մեհրիբանի պատասխանը Աննա Հակոբյանին Երբ երկրիդ ղեկավարը ծամածռություններ է անում՝ սահմանին էսկալացիայի պայմաններում Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, վարչապետական աթոռը օգտագործելով, ինքն է դեզինֆորմացիա տարածում «Ունենք 5 վիրավոր». Տավուշի մարզպետ ՀՀ քաղաքական պատասխանը Ադրբեջանի սադրանքին պետք է համարժեք լինի ԶՈՒ պատասխանին.Արտակ Զաքարյան Ադրբեջանում պաշտպանության նախկին նախարար լինելն է մի բան չէ Այսպիսի երջանիկ կյանք մեզ ընկեր Ստալինն էր պարգևել, հիմա էլ՝ ընկեր Նիկոլը, դրա համար էլ պարգևավճար են ստանում.Ջավախյան (video) ԱԴ֊ը երկարացրեք, որ բերման ենթարկեք՝ թքած, թե մարդիկ չեն մեռնի Սահմանում մղվող մարտերի ֆոնին Աննա Հակոբյանի այս պացիֆիզմին ու ծաղիկներով ֆոտոսեսիային ի՞նչ անուն տաս, եթե ոչ ստոր դավաճանություն ԵՄ հատուկ ներկայացուցչին անհանգստացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրացումը Ադրբեջանական ՊՆ-ի տեսանյութի տարօրինակությունը. Տեսանյութ Մարդը կառավարության նիտին թշնամու քարոզչական թեզերն է կրկնում, կնիկը խաղաղություն է մուրում Նիկոլ Փաշինյանը սադիստի հաճույք է ստանում՝ մարդկանց պարտադրելով դիմակ կրել․Տիգրան Քոչարյան.անոնս Ինչո՞ւ հայ-ադրբեջանական սահմանում մարտական գործողություն սկսեցին Նիկոլ Փաշինյանի որդու զորացրվելուց անմիջապես հետո Վրաստանի նախագահի մտահոգությունը՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումների առթիվ Կարո՞ղ ա ամոթից գետինը մտնեք, երբ ձեր առաջին տիկինն ասում ա, որ մեր տղաները հանուն ոչնչի են զոհվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրեն են «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ Ինչո՞ւ որոշվեց եկեղեցու պատմություն առարկայի ինքնուրույնության լիկվիդացումը և փաստացի դուրսմղումը իրականացնել հիմա, հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը, սահմանային լարվածություն, ինչի է ձգտում Ադրբեջանը: Հունիսի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և ռազմական փորձագետ, գնդապետ Հայկ Նահապետյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, հայական կողմի պատասխանը, վարչապետի հայտարարությունները: Հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հուլիսի 14-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ռազմական փորձագետներ Վան Համբարձումյանը և Գրիգոր Գրիգորյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Այնուհետև կրկին հարձակվել Հունիսի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙՀանուն սոցիալական արդարության՚՚ կուսակցության նախագահ, ՙՙԺողովրդի ձայն՚՚ փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Թեմա՝ ինչպիսի ժամանակներ են ապրում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և արդյոք առկա է ճգնաժամ Երևանի և Մոսկվայի միջև: Նիկոլ Փաշինյանի երկամյա կառավարման արդյունքները: Հուլիսի 14-ին ժամը 12:00 Փաաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ Լևանտի (Միջերկրական ծովի արևելյան շրջան) և Կովկասի տարածաշրջաններում, նաև Հայաստանի շուրջ զարգացող գործընթացների վերաբերյալ: Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub