Հայրս կալանավայր մտավ հույսով, որ այս աբսուրդը մի օր կվերջանա. Լևոն Քոչարյան
Քոչարյանին, ինչպես ողջ դատավարության ընթացքում, այնպես էլ ԱԱԾ տեղափոխելիս ուղեկցեց նրա կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա ասաց, որ դատարանը իրենց թույլ չտվեց հայտարարություն անել, դատարանի վճիռը Քոչարյանը համարեց աբսուրդ և նրա խոսքով այդ աբսուրդը մի օր ավարտվելու է: