Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի:
Նման որոշում քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը՝ այսպիսով բավարարելով դատախազության եւ տուժող կողմի ներկայացված բողոքը:
Հիշեցնենք, որ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ:
Դատարանում որոշումն ընդունեցին ծափահարություններով: