Սա ծրագրված իշխանության յուրացման նախապատրաստություն է. Ռուբեն Մելիքյան
Այսօր «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը բողոքի ակցիա է կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրարանցումը ծրագրված, ճանապարհային քարտեզ ունեցող իշխանության յուրացման նախապատրաստություն որակեց:
«Ես չեմ կարող հանգիստ իմ գործով զբաղվել՝ տեսնելով, որ մենք կանգնած ենք շեմին՝ ստեղծելու մի նախադեպ. Տասնամյակներ, եթե ոչ ավել, մեր սերունդներն են այդ նախադեպի դառը պտուղները ճաշակելու։ Սահմանադրությունները սահման են դնում. այդ մարդիկ անցնում են այդ սահմանը, այդ կարմիր գիծը»,- ասաց նա: