Իրենք երկու բառ չեն կարողանում իրար կապել, ամիսներով չեն լողացել ու չեն սափրվել, եկել են մեզ սովորեցնում են՝ ինչ անել
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը բողոքի ակցիա է կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց, որպեսզի թույլ չտան ՍԴ-ի աշխատանքի բնականոն ընթացքի խափանում տեղի ունենա:
«Տարիներ շարունակ մեզ փորձել են քարոզել, որ ՀՀ լիարժեք, իրավունքներով օժտված քաղաքացին այն 62 տարեկան պառկած բառաչողն է, մեզ փորձել են քարոզել, որ քաղաքացին այն կապույտ մազերով ադրբեջանասեր… մի խոսքով, մեզ փորձել են քարոզել, որ լիարժեք իրավունքներով օժտված քաղաքացին դրանք մարդասպան ահաբեկիչներն են, մեզ փորձել են այդպիսի քաղաքացիների կերպարներ ցույց տալ ու ասել, որ իրենք են լիարժեք քաղաքացիները, մնացածդ բոլորդ իրավազուրկ եք, խոսելու իրավունք չունեք, որովհետև դուք չեք պառկում ասֆալտին, ձեզ իրավազրկել են։
Իրենք երկու բառ չեն կարողանում իրար կապել, ամիսներով չեն լողացել ու չեն սափրվել, եկել են մեզ սովորեցնում են՝ ինչ անել, մեր պետական հիմնարկներն են արգելափակում ու դրանով տապալում սահմանադրական կարգը»,- ՍԴ-ի մոտ իր ելույթում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Շարժման նախաձեռնողն ասաց, որ իրենք չեն խոչընդոտելու ՍԴ-ի աշխատանքին. «Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ուժերով ապահովենք ՍԴ-ի բնականոն աշխատանքը, որը մի խումբ անլվաներ՝ ներկայանալով որպես ժողովուրդ, փորձում էին խափանել: Երթևեկելի հատված դեռ դուրս չենք գալիս: Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ուժերով ապահովենք ՍԴ-ի բնականոն աշխատանքը, քանի որ մի խումբ անլվաներ փորձում են ներկայանալ՝ որպես ժողովուրդ, այստեղ խափանում իրականացնել: Մենք հավաքվել ենք՝ մի խումբ ինքնակոչ, անլվա ժողովրդին ցույց տալու իրենց տեղը: ՍԴ-ն պետք է աշխատի բնականոն հունով»: