Փաշինյանի նոր հրահանգը թիմակիցներին
Իմ Քայլի պատգամավորները շաբաթներ առաջ քննարկել էին լրագրողների աղբյուրները բացահայտելու միջոցներ ձեռնարկել, դիմել ԱԱԾ-ին։ Փակ քննարկումը գաղտնազերծվեց, պատգամավորներից մի քանիսը խոստովանեցին այդ մտադրության մասին։ Մեր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պատգամավորներին առ ժամանակ հանգիստ թողնել լրագրողներին, ոչ մի քայլ չանել, հակառակը՝ ակտիվ պատասխանել բոլոր հացերին, մինչեւ ինքը կորոշի, թե ինչ պետք է անի այդ ոլորտում։