Դավիթ Սանասարյանի մասին այլ բնույթի ձայնագրությունն է հունից հանել Փաշինյանին
Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթում մի առիթով խոստովանեց, որ ինքն այնպիսի բաների է երբեմն ականատես լինում, որ սարսափում է։ Հայտարարությանը հաջորդեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ բացահայտումը եւ պարզ դարձավ, որ խոսքը հենց այդ մասին է։ Բայց մեր տեղեկություններով կոռուպցիոն փաստերի վերաբերյալ կասկածները չեն սարսափեցրել Փաշինյանին, այլ Սանասարյանի հետ կապված այլ ձայնագրություն, որը Փաշինյանին է փոխանցել Արթուր Վանեցյանը, աշխատանքային ժամին ոչ ստանդարտ վիճակների մասին այդ ձայնագրությունն է հունից հանել վարչապետին։