ՌԴ դեսպանը ՀՀԿ-ի հետ էլ է հանդիպել. Շարմազանովը խոսեց Կոպիրկին–Քոչարյան հանդիպումից (video)
Էդուարդ Շարմազանովի խոսքով` ՌԴ դեսպանն ինքը պետք է որոշի՝ ուր գնալ և ում հետ հանդիպել։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է ու ՌԴ դեսպանն ինքը պետք է որոշի՝ ուր գնալ և ում հետ հանդիպել: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանի և ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը:
«Իշխանության աջ ձեռքը չգիտի՝ ձախն ինչ է անում, քանի որ փոխարտգործնախարարն ասել էր, որ ՌԴ դեսպանը կարող է հանդիպել ում հետ ուզի: Իսկ հետո ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ՝ բացատրություն տալու, թե ինչու է հանդիպել Քոչարյանի հետ: Այս երկու հայտարարությունների մեջ խորն անդունդ կա: Իսկ ՌԴ դեսպանը, կարծում եմ, անկախ է և կարող է հանդիպել ում հետ ուզի»,-ասաց Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ ՌԴ դեսպանը ՀՀԿ-ի հետ էլ է հանդիպել, կարո՞ղ է իշխանությունը դա էլ չողջունի: