«Խնդրում եմ, հայրիկիս տուն վերադարձրեք». Ղրիմի 7-ամյա բնակչուհին դիմել է Պուտինին և Զելենսկիին՝ խնդրելով ազատել հորը
Ղրիմի յոթնամյա բնակչուհի Վարվարա Ռեզունիկը ձայնագրել է տեսաուղերձ, որն ուղղված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Վլադիմիր Ալեքսանդրովիչ, անունս Վարվարա է: Ես Սևաստոպոլից եմ: Հայրիկիս ձերբակալել են Ուկրաինայում: Ես Ձեզ շատ եմ խնդրում հայրիկիս տուն վերադարձրեք: Հայրիկս լավ մարդ է: Նա միշտ էլ բոլորին օգնել է...
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, խնդրում եմ օգնեք հայրիկիս: Նրան ձերբակալել են Ուկրաինայում և ցանկանում են մեզ երկար ժամանակով իրարից բաժանել: Հայրիկս լավ մարդ է, բոլորին օգնել է: Խնդրում եմ, հայրիկիս տուն վերադարձրեք»,-արցունքները հազիվ զսպելով ասել է երեխան:
Ինչպես նշում է ria.ru-ն, խոսքը Սևաստոպոլ քաղաքի բնակիչ Ստեփան Ռեզունիկի մասին է, որն ուկրաինացի ուժայինների կողմից ձերբակալվել էր հունիսին Հերսոնի մարզում պետական սահմանը հատելու փորձի ժամանակ: Տղամարդուն մինչև ութ տարվա ազատազրկում է սպառնում: