Մարությանն ու Փաշինյանը մի օր ընդհարվելու են.Դավիթ Խաժակյան

Հարցազրույց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի հետ:/Մաս 2-րդ/

-Նորից աղբահանությանը վերդառանանք,այնպիսի տպավորություն է,որ քաղաքային իշխանությունը ուզում էմեկ օպերատորի փոխարեն ունենալ երկու օպերատոր,կո ՞ղմ եք դրան:

-Պետք է քաղաքում լինի առնվազն երկու օպերտոր,որ վերջիններիս միջև լինի մրցակցություն, բայց որտեղ են մեր մոտեցումները տարբերվում. Պետք է լինի համայնքը ,որպեսզի իրենք անմիջական ներգարավվածություն ունենան դրանում,մենք ասում ենք,որ պետք է ներգրավել միջազգային փորձառու օպերատորի մրցույթի միջոցով ,որը այդ շահագործումը հստակ պայամանագրային պարտավորությունների շրջանակնորում կիրականացնի,մեր փաստարկը իրենց ներկայացրածին այն է,որ Երևանը տարիներ առաջ սանսեկտրների միջոցով տեսել է,թե ինչպես է քաղաքը իրականացնում աղբահանություն,այդ հարոցում քաղաքը որպես կառավաիչ լավ չի աշխատելու մի շատ պարզ պատճառով,որ յուրաքանչուր գնում իրականացնում է ՀՀ գնումների օրեդրությամբ, և չես կարող նման մեծ կառուցը,որը օպերատիվություն է պահանջում կառավարման առումով,դնես գնումների օրենսդության տակ,և հայտարարես մրցույթ,որը կկայնա տասնյակ օրեր անց:Մենք ասում ենք,որ քաղաքապետարանը չունի փորձառություն, այդ գործառույթները կազմակերպելու և շատ ավելի լավ կլինի ,որ քաղաքապետարանը լինի վերահսկող, և ներգարավի այլ օպերատորի և այդ շահագործումը ինքն իրականացնի:Այս քննարկումը կարծես նախորդ և ներկա դարի քննարկումը լինի:

-Խոչընդոտ տեսնո ՞ւմ եք դա կիրառելու համար:

-Այս առումով որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որովհետև ,եթե մրցույթը հայատարարած լինեինք ամիսներ առաջ,շատ կարճ ժամանակ անց մենք կունենայինք նոր օպերատոր,որը կիրականացեներ նոր ներդրում և այդ ֆինանսական բեռը քաղաքի վրա չէր անցնի:Իրենք ինչ արեցին. 5,2 միլիարդ դրամ այսօր վճարում են Սանիտեկին և չեն ասում պայմանգիրը խղեզելու են ,թե ոչ, և երկու միլիարդ վճարելու են աղբահանության հիմնարկին:Ստացվում է,որ քաղաքի բեռը մի ծառայության համար,որի համար արդեն իսկ վճարվոմ է,ևս երկու միլիադր դրամով մեծացավ ,ընդ որում այս բեռը մեծանում է տվյալ դեպքում ամենաշատը կանաչապատումից կրճատելով.բյուջեից կրճատեցին կանաչապատումը,գումարը տարան պահուստային ֆոնդ, հիմա պահուստային ֆոնդին տալիս են աղբահանությանը:

-Կրպակների ապամոնտաժման գործընթաց է գնում,հանում են նաև գովազդային վահանակաները:

-Կրպակների առումով ստեղծվելէ շատ վիճահարույց իրավիճակ,մի կողմից ,այո, մայթերը շատ են ծանրաբեռնված կրպակներով,միանշանակ է,որ դրանք պետք է աստիճանաբար ազատվեն:Մյուս կողմից քաղաքում սնկի նման աճում են նոր կրպակներ,որոնց տակ կան թույլտվություններ քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների կողմից և դեպքերից մեկը մենք բացահայտեցինք:Ես միշտ զարմանում ե,թե ինչպես է երեք հոգանոց խմբակցությունը ավելի շուտ նման դեպք բարձրաձայնում,քան ամբողջ քաղաքային իշանությունը, էլ չեմ ասում ավագանու մեր իշխանական գործընեկերներին և ինձ մոտ հարց է առաջանում`չեն տեսել այդ նոր կրպակները,որոնք աղմուկից հետո հանում են,թե տեսել են բայց իրենց համար դա նորմալ է,քանի դեռ բարձրաձայնված չէ:Մարդկանց մոտ ամենավատը ,որ կարող է առաջանալ, անարդարության զգացումն է,երբ մեկի կրպակը հանում են ,թեկուզ որ ապօրինի տեղադրված է,բայց մեկ այլ տեղում առանց թույլտվության կրպակ է տեղադրվում,առաջանում է արդարության խնդիրը:Նման շինությունները,որոնք ծանրաբեռնում են բանուկ հատվածները,պետք է ազատվեն,բայց դա պետք է լինի կանխատեսելի կերպով:Քաղաքապետարանը սկսեց Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժում,հիմա կարծես այդ երկու սրճարանն էր ,որ իրենց խանգարում էր,մնացածները շարունակում են գործել և նրանց գործը բնականաբար ավելի լավ առաջ է գնում,որովհետև այս երկուսի հոսքը բաշխվել է նրանց միջև:Ես անմիջապես դիմեցի քաղաքաետին,ասացի`ողջունելի է ,որ կանաչապատ տարածքները պետք է վերականգնել,նաև Օղակաձև այգում, քաղաքապետը եթրներից մեկում հայտարարել էր,որ ունի ճանապարհային քարտեզ,թե ինչպես են ապամոտնաժումները գնալու:Ասացի,որ անհրաժեշտ է հրապարակել,որ իմանան,որ այս տարածքում ունեն որոշակի տնտեսական գործունեություն և տեղափոխեն:Ինձ պատասխանեցին,որ ներկայումս նման փաստաթուղթ չկա, դրան կանդրադառնան այն բանից հետո,երբ բարեկարգեն Օպերայի տարածքը: Որոշել,թե հաջորդը որ կանաչապատ տարածքը պետք է ազատվի,հնարավոր է միայն այս բարեկարգման գրծընթացը ավատելուց հետո:

-Ինչո ՞ւ այդ երկուսը:

-Պարզապես այդ երկուսը պայմանագրերի մեջ ունեին խոցելիություն և հնարավոր էր դրանք արագ լուծարել ,ի տարբերություն մյուսների,բայց նման դեպքերում անհրաժեշտություն է առաջանում հավասարությունը ապահովել,մարդիկ նայում են և չեն հասկանում` ինչու:

-Խոստացան մետրոյի երկու նոր կայարանների կառուցում և վերելակների հարցը,որը վերածվեց զավեշտի,կա ՞ լուծում:Քաղաքապետը ասաց,որ բեռը թողնվելու է քաղաքացիների վրա:

-Մետրոյի կայարանը Աջափնյակում իրատեսական է,կարելի է իրականացնել, բայց այն ճանապարհով ,որ գնում են իրենք ես վատատեսական չհնչի,բայց տանելու է փակուղի,որովհետև իրենք ասում են ,որ համայնքը և պետությունը որևէ ներդրում չեն իրականացնելու,դա պետք է անի մասնավորը,դա հնչում է շատ լավ,բայց գործնականորեն դա հնարվոր չէ:Դեռևս ամիսներ առաջ իրենք ասում էին` ներդրողներ կան,քննարկում ենք,համաձայնություն կա,բիզնես պրոյեկտ ենք քննարկում,այսօր քայլ ետ են արել,ասում են ` մենք մշակում ենք նախագիծ,թե ինչքան գումար է անհրժեշտ նոր կայարանի կառուցման համար, և դրանից հետո ներդրողներին պարզ կլինի,թե արդյունավետ ներդրումը,թե ոչ:


-Գլխավոր ճարտարապետը հստակ ասում էր:

-Այո,ես փորձում էի որպես ընդդիմադիր ավագանու անդամ լռել,որովհետև նրան մի կողմից հարգում եմ անձնապես,մյուս կողմից այնպիսի տպավորություն չստեղծվի,թե մենք չենք ուզում:Ամեն անգամ,երբ ասում ենք`սխալ ուղղությամբ եք գնում,իրենք դա ընդունում են որպես քննադատություն,չեն ուզում դրանից որոշակի ինֆորմացիա ստանալ,և ընդունել:Ժամանակը կգա ,իրենք կգտեն,թե ում մեղադրեն:Վերելակների մասով ևս իրենք հիմա գցում են կառվարության դաշտ,սա իմ կանխատեսումն է,իրենք ասում են`մենք մեր միջոցներով չենք կարող իրականացնլ,բնակիչները նման միջոցներ չունեն,սա պետք է լինի վարկային ծրագիր,որը պետք է իրականացվի կառավարության աջակցությամբ: Սա տեսնում են միակ ուղղությունը:

-Նախընտրական փուլում շատ գեղեցիկ ներկայացնում էր Հայկ Մարությանը:

-Գեղեցիկ բաներ ներկայացնելու հարցում չեմ կարող մրցել իրենց հետ,իրենք հաղթող են,բայց կոնկրետ քաղաքային տնտեսության հարցով ասեմ,որ վերլակների խնդիրը,որպեսզի իրկանացվեր,պետք է լիներ բարդ համագոծացության միջոցով ,որտեղ ներգրաված կլիներ և համայնքը, և պետությունը ,և քաղաքացին և դա կլիներ իրատեսական սցենարը:Իրենք ասում են`մենք միջոց չունենք,քաղաքացուց չենք ուզելու ,մի ժամանակ ասացին`քաղաքային պարտատոմսեր ենք թողարկելու,հետո հասկացան,որ դա աբսորրդի ժանրից է,լավ է,որ նման բարդ բառեր չեն ասում:Հիմա կասեն գնդակը կառավարության դաշտում է,մենք սպասում ենք կառավարությունը գումար տա, կփորձեն հանրային կերպով դա հիմնավորել,որ այլընտրանք չկա, քան կառավարության ֆինանասվորումը,վերջում,եթ եկառավարությունը չֆինասավորի,կասեն `գիտեք մենք մեղավոր չենք: Նույնը ասում են` քաղաքային տրաստորտի հետ կապված,ես կարծում եմ,որ քաղաքապետը և կառավորությունը մի օր ընդհարվելու են,նա ասի` դուք գումար չտվեցիք,մենք խնդիրը չլուծեցինք,այդ խնդիրը հնարավոր էր լուծել այդ թվում և սեփական միջոցներով,իսկ կառավարությունից պահանջելով ողջամտության սահմաններում միջոցներ ոչ թե ամբողջ գումարի ծավալը:

-Գնումների հետ կապված աղմուկ բարձրացրեցիք,կարգավորվե ՞ց հարցը:

-Այդ թվերը ուզում ի ամբողջական ստանալ,բայց երբ ուսումնասիրում եմ վերջին ամիսները,շատ մեծ համեմատկանով մեծ քանակությամբ մեկ անձից գնումներ են անում:

-Կոռուպցիոն ռիսկ կա ՞:

-Մեկ անձից գնումը միշտ կոռուպցիոն ռիսկ ուի,անկախ նարնից,թե ով է քաղաքպետը :Մեկ անձից գնում,նշանակումէ ,որ քաղաքապետը մեկ անձից իր հայեցողությամբ գնում է անում,իսկ կոնկրետ դեպքում ,երբ ասում ենք,որ բեռնատար մեքենաներ եք ձեռք բերում մրցութային պայամանները այնպիսին գրելով,որ դա փաստացի մեկ անձից է ստացվում ,իրենք այս գործընացում ներգարվեցին դատախազությանը:Հիմա ասում են,որ մենք դատախազությունից թուղթ ունենք,որ ամեն ինչ նորմալ է,կոռուպզիա չկա:Զավեշտալին այն,որ այդ գործը ներկայումս գտնվում է դատարանում վարույթի փուլում և պետական մի մարմինը,գնումների բողոքարկման մարմինը կասեցրել էր,և քաղաքապետարանը դիմել էր դատարան,որ վիճարկեր այդ որոշումը:Քանի դեռ դա վիճարկված չէ,կա իրավական թուղթ,որ այն հակաօրինական է, իրենք ինչպես են այդ թուղթը ստացել դատախազությունից,որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է:

-Ժամանակին երկրոդ նախագահը ասաց,որ քաղաքը փողի վրա նստած է և փող է ուզում,այսինք`շատ հարուստ է,և պետք է կարողանա իրենք իրենով աշխատել,կարծեմ այդ ժամանակ քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր:Իսկապես դա այդպե ՞ս է:

-Ներկայիս օրենսդրական կարգավորումներով այդպես չէ,մեր բյուջերի կեսը մենք ստանում ենք կառավարությունից ,մյուս կեսը սեփական եկամուտենր են `հարկերի ,տուրքերի և ակտիվենրի իրացումից առաջացած:Ասեմ,որ եղած ասֆալտապատման ծավալը,որը ևս քաղաքում բավարար չէ,թեպետ ուրիշ քաղաքների հետ համեմատելով պետք է ասենք,որ դա էլ է բավականին շատ,ասֆալտապատման գումաները ստանում ենք պետբյուջեից,եթե օրենքը չի փոխովում և եմնք ունենք նման քննարկում,որ բիզնեսներից առաջացած հարկատեսակների մի մասը կարող է գնալ այն համայքին ,որտեղ որ նման բիզնեսը ծավալվում է,այդ դեպքում գուցե ինքնբավությունը ապահովի:Ներկյումս, ցավոք ֆինանսական անկախություն չկա:

-Իշխանափոխությունից հետո ներդրումների շարժ ,Երևանի նկատմամբ հետաքրքրություն նկատվե ՞լ է ,ունե ՞ք նման ինֆորմացիա:

-Ես անընդհատ դա լսում եմ կառավարության անդամներից,բայց որպես քաղաքացի և ավագանու անդամ,տեսնում եմ ավելի մեծ կասկածներ ներդրողների մոտ,որովհետև կանխատեսելիության խնդիր կա,իսկ այս ագրեսիվ մթնոլորտում,որտեղ քաղաքապետը միջազգային ներդրողին ինչ ասես չի ասում,իսկ վարչապետը կառավարության հարթակներից բռնության կոչեր է հնչեցնում `մարդականց ասֆալտին փռելու և պատերին ծեփելու սպառնալիքով, միջազգաին ներդրողը չի մատածում,որ դա ուղղված էր նախկիններին,նայում,ասում է`ես այս կառավարության հետ պետք է գործ ունենամ և առնչվեմ,ու մի քիչ վախենում է:

Առաջին հատվածն`այստեղՀարցազրույցը`Նաիրա Բաղդասարյանի

 

 

դիտվել է 2474 անգամ
Լրահոս
Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am