Մարությանը բոլորին սևացնում է,որ սպիտակ լինելով արդարացնի անգործությունը.Դավիթ Խաժակյան

Հարցազրույց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի հետ:/Մաս 1-ին/

-Երևի քչերը գիտեն ,որ դուք աշխատում եք Սինոփսիս ընկերությունում:

-Մասնագիտությունս է,իսկ ավագանու գործունեությունը հասարակական է:

-Այնքան ակտիվ եք,որ տպավորություն է,որ աշխատում եք միայն Երևանի ավագանիում:

-Նաև ասպիրանտ եմ,այս տարի պետք է պաշտապանեմ:

-Սկսենք սև ու սպիտակից,այնպես է,որ կարծես փակվել էր այս թեման,նախընտրական փուլում դրա մասին խոսեց քաղաքապետը,հետո հաստատվեց,հերքվեց,հետո դրան էլ չանդրաարձան:Ավագանու նիստի ժամանակ կրկին անդրադարձաք,ի ՞նչն էր պատճառը:

-Առաջին հերթին ֆորմալ առումով այդ արտահայատթույունը չէր շրջանառվում,բայց իշխող ուժի կողմից թե ԱԺ-ում,թե ավագանիում մոտեցումը այդպիսին էր,իրենց գործելաոճը հիմնված է այս մեթոդաբանության հիման վրա,որը իրենց դարձել է պաշտանողական վահանը:Երբ իրենք խնդիր են ունենում կառավարչական խնդիրներ,որոնք պետք է քաղաքի հետ կապված լուծեն,աղբահանության վիճակը վատ է ,իրենց գտել են մի ունիվերսալ բանաձև ,որով հանարավոր է բացատրել,ամեն ինչ բարդել նախկին իշխանությունների վրա:Իհարկե նախկին իշխանություններին մեղադրելու շատ բաներ կան,այդ թվում և աղբահանության համակարգը,բայց իրենք ստացել են 80 տոկոս վստահության քվե ոչ թե նրա համար,որ ասեն,գիետնք մենք աղբահանության խնդիրները տարիների ընթացում կլուծենք,այլ խնդիրները իրենց հատկացված ժամանակահատվածում հնարավորինս արագ լուծեն:ՙՄենք արձանագրում ենք,որ ունեք չլուծված խնդիրներ,որոնք հնարավոր էր լուծել այս ամիսների ընթացքում և մյուս կողմից ունենք իրենց կողմից գործոլաոճ ,որ նույնիսկ քաղաքական ռասիզմի է հասնում և փորձում են բոլորին սևացնել,որպեսզի իրենք սպիտակ լինելով կարողանան արդարացնել իրենց անգործությունը:

-Բոլորը ասելով նկատի ունե՞նք նաև Լույս խմբակցությանը,այնտեղ որպես ընդդիմություն դուք եք և ԲՀԿ-ն :

-Գոնե ավագանու վերջին նիստին քաղաքապետը ի պատասխան իմ քննադտությունների աղբահանության ոլորտում եղած խնդիրների,որոնք իրեն են վերագրված և ոչ միայն ժամանակային առումով,այլ քայլեր է արել,կամ ինչ-որ բաներ չի արել,որոնք բերել են այդ խնդիրներին, ի պատասխան քննադատությունների քաղաքապետը որոշեց անցնել անձնական դաշտ,թե դրա ինչն էր անձնական կամ սենսացիա, բայց փորձեց Լույս խմբակցությանը կապել Վահե Նիկոյանի հետ,ով քաղաքապետի տեղակալն էր նախկին քաղաքային իշխանությունների ժամանակ,ով իր գործունեությամբ զբաղվում էր քաղաքային տրանսպորտի խնդիրներով ,որոնք մենք այսօր շարունակում ենք:Երևանի ավագանու Ելք խմբակցությունը ,երբ նոր ընտրվեց կամ պետք է ընտրեր քաղաքապետի տեղակալների,Վահե Նիկոյանը միակն էր,ում Ելք խմբակցությունը կոնսեսուսով ընտրեցին,իսկ դա նշանակում է ,որ ՔՊ անդամները ևս կողմ քվերակեցին: Սա ամբողջ պատմությունն էր: Անկախ նրանից պրոֆեսիոնալ է,թե ով ,նա նախկին իշխանությունների մաս է կազմում, հիմա մարդկանց դատում են պրոֆեսիոնալիզմով,այլ կուսակացական երբեմնի պատկանելիությամբ:Փորձեց ինձ կապել այն իմաստով,որ գիտեք` մենք աղբահանության հարցում խնդիր ունենք,գնացեք Վահե Նիկոյանին փոխանցեք,նման բաներ: Երբեմն քաղաքապետը այդ առումով շատ է անձնական դաշտ մտնում,ակնհայտորեն չափն անցնում է, ոչ միայն քաղաքական ,այլ մարդկային առումով և ես փորձեցի քաղաքապետին կրկին ետ բերել քաղաքական դաշտ և ասել,որ երբ մենք քննադատում ենք անձնական դաշտ մի մտեք,հատկապես ,որ այնտեղ մեզ ասելիք չունեք ,եթե դուք պարտվում եք քաղաքական բանավեճի մեջ,դա չի նշանակում,որ պետք է մտնեք անձնական բանավեճի մեջ,հատկապես այն թեմաներով,որի դեպքերը հայտնի են բոլորին:

-Թեհմինա Վարդանյանի հետ կապված բանավեճը ևս դրանով էր պայմանավորվա՞ծ:

-Լրիվ նույնն էր,ընդ որում քաղաքապետը Թեհմինայի պարագայում մեջբերեց այն թեման,որը շրջանառվում էր ֆեյսբուքյան ֆեյքերի կողմից:

-Իրականությանը չէր համապատասխանո՞ւմ:

-Քաղաքապետի պնդումն այն էր,որ մենք `այն ուժը ,որը առաջինն է Սանիտեկի մի պայմանագրի լուծարման պահանջ դրել,որը Սանիտեքի դեմ ակցիա է իրականացրել,որից հետո առաջին անգամ Սանիթեկին տուգանել են,մեզ մեղադրում էր Սանիտեկի շահերը պաշտպանելու մեջ:Մենք առ այսօր պնդում ենք,որ Սանիտեկի պայամանգիրը պետք է լուծարվի,կան խնդիրներ,իրենք մեզ փորձում են նման կերպ հակարդարձել:

-Տպավորություն է,որ իրենք են շահագրգիռ:

-Իրենք են շահագրիգիռ,որովհետև վերջին նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց,որ մենք պահանջում ենք,թե Սանիտեկի հետ պայամանագիրը, երբ եք լուծելու,ասում են քաղաքական որոշումով է պայամանվորված:Մի կողմ ,որ աղբը քաղաքով մեկ տարածվում է, պետք է քաղաքական որոշում կայացնեն,որ կառավարչական:

-Համագործակցության պրոցեսի մասին խոսեք,ինչպե՞ս է ընթանում,դուք հաճախ բողոքում եք,որ շատ հաճախ հանձնաժողովի նիստեր առանձին չեն կայանում, շարունակվո՞ւմ է նույն տեմպով:

-Պարբերաբար իրենք են հանձնաժողովների,թե ավագանու նիստերին չեն ներկայանում ,ունենում ենք քվորման պակաս և ստիպված կամ տեղափոխում ենք հաջորդ օր,կամ ավագանու նիստի պարագայում հետաձգվում է,այս առումով ուզում եմ շեշտել,որ սա լավ մոտեցում չէ,անհարգալից վերաբերմունք է ընտրողի նկատմամբ:Միայն մեզնով ,բնականաբար, քվորում չի կարող ապահովել:Գործընկերային մոտեցումների մեջ որքան կարևոր թեմա եղել է…

-Փոքրամասնությունը ինչքան ձայն ունի ներսում:

-Եթե մենք խոսում ենք աշխատանքային քննարկումների ժամանակ, ես ինչքան քննարկում հիշում եմ,բոլորը մենք ենք նախաձեռնել,դիմել ենք քաղաքապետին,որ տպավորություն է,որ դու պատրաստում ես մեծ փոփոխություններ աղբահանության ոլորտում, խնդրում ենք,մեզ որպես խմբակցություն ներկայացրու այս փոփոխությունները,որի արդյունքում քաղաքապետը ներկայացրել է,բայց անընդհատ դուրս ենք գալիս նախաձեռնողը,բայց այն ժամանակ,երբ առաջարկություններ ներկայացնելու ժամանակն է գալիս,դրանք մնում են անարձագանք:Մեզ ներկայացրեցին օրինակ հաստիքացուցակները,ես հիշեցնեմ,որ նախկինում քաղաքապետարանի աշխատակազմը ուներ 1998 հաստիք,և մենք այն ժամանակ դեմ քվերակեցինք դրան,ասելով ,որ դա ուռճացված հաստիքացուցակ է,որ դրանք վարչական ռեսուրսին միտված հաստիքներ են և ոչ թե աշխատանքը ապահովելու:Վերջին քվերակությանը,երբ մեզ ներկայացրեցին, բերել էին 2132 ու կես հաստիք,ավելացրած թիվը և մեզ ասել էին առաջարկ տվեք սրան:Մենք առաջարկ ներկայացրել էինք,տվել էինք օպտիմալացման ճանապարհներ և ասել,որ առաջարկում ենք,որ դուք չունենանք յոթ խորհրդական,այդքան խորհրդական վարչապետը նունիսկ չունի,իսկ յոթ խորհրդականի համար դուք նախատեսել եք յոթ գործավար,յոթ վարորդ,յոթ ծառայողական մեքենա,առաջարկում ենք մի քիչ համեստ լինել:Չորս խորհրդական ունենալ:Օգնականների պարագյում ասում ենք,որ ներկայացրել եք չորս օգնական,բավարարվեք երկու օգնականով,վարչապետը չորսը չունի,էլի մեքենաներ,վարորդներով:Շատ նման պնդումներ ենք ներկայացրել: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակազմի թիվը 19,5 հաստիք է, համեմատած տարանսպորտի վարչության ,որն ունի 9 հաստիք:Իրենք ասում են`մեր ծանրաբեռնվածությունը մեծացել է:Շատ լավ,չեմ բացառում,բայց ի՞նչ են արել,ճարտարապետական վարչությունը,որ ամենամեծ ծանրաբեռնվածությունը ունի,իրաբանական վարչության հաստիքների թիվը ավելացրել են զրոյով ,իսկ մշակույթի վարչությունը 3-4 հաստիքով ավելացրել են,տեղեկավության վարչության թիվը արդեն ասացի:Ներկայացում ենք առաջարկություն,ասում ավելի օպտիամալ իրականացրեք և այդ առաջարկությունը մնում է անարձագանք,ասում է`ուզում եք քաղաքը կոլապսի ենթարկեք,եթե տեղակտվության վարչությունը մի քիչ փոքր լինի,քաղաքապետի խորհրդականների թիվն էլ պակաս,քաղաքը կոլապսի կերնթարկենք:

-Ձեր դիմակայությու՞նը չէր,որ իրենք ետ կանգնեցին աշխատավարձերի բարձրացումից,չնայած չի փակվել,կողք է դրված:

-Առաջին խնդիրը մենք բարձրացնում էինք ուռճացվածությունը, որովհետև ստացվում է,որ քաղաքապետարանը աստիճանաբար վերածվում է հարակտուների միջոցներով աշխատավարձ տվող մարմնի,նվազում են այլ ծախսային հոդվածները:Մենք ա ռաջին կետով ասում էինք,որ օպտիմալացրեք,հետո ,որ աշխատավարձերի բարձրացումը նման բևեռացված կերպով չի կարող լինել,երբ մասնագիտական օղակինը բարձրացնում ես 25-30 տոկոսով,իսկ քաղաքապետինը ավելի քան կրկնապատկում ես,դա նորմալ չէ,հիմա իրենք ընդունեցին,որ նորմալ չէ,այդ մի քայլից ետ կանգնեցին:Բոլորը ծափահարեցին,երբ քաղաքապետն ասաց,որ ես ետ եմ կանչում նախագիծը :Հետո բերեցին նույն նախագիծը առանց աշխատավարձերի բարձրացման ,կոմղ քվեարկեցին;Ի՞նչ ստացվում է,որ մարդկանց աշխատավարձերը միայն չբարձրացան, բայց այս ուռճացվածությունը մնաց:

-Պարգևավճարների մասին ի՞նչ կասեք:

-Այդ հարցը փակված չէ,կարծում եմ շարունակելու են նույն կերպ տալ,նախ պետք է աշխատավարձերը արդարացի բարձրացնեին ,որպեսզի պարգևավճարների հարց չառաջանար:Այն ժամանակ էլ ես շատ պարզ ասացի,որ երբ մենք ասում ենք`պարգևավճարների բյուջեն էապես մեծացրել եք,հիշեցնեմ,որ մինչ քաղաքային իշխանություն ստանձնելը ,մեր պարգևավճարների ֆոնդը կազմում էր մոտ 700 միլիոն դրամ տարեկան,իրենք եկան, հասցրեցին միլիադ իննհարյուր միլիոնի:Մենք սա քննադատեցինք,հաջորդ քայլով բերեցին ամբողջը դրեցին աշխատավարձերի ֆոնդի վրա,պարգևավճարները զրոյացրեցին: Շատի ու քչի մասով խորհուրդ տալ վախենում ենք,քանի որ, երբ ասում ենք շատ է, զրոյացվում են ,ասում ենք քիչ է,ուռճացնում են: Խրախուսման մեթոդը պետք է օգտագործել որպես խրախուսում,ոչ թե աշխատավարձի ալտերնատիվ,խոսքը չափավորության մասին է:

-Օպտիմալացո ւմ ի ՞նչ չափով եք պատկերացնում:

-Առաջին հերթին ես պատկերացնում եմ գործընթացների օպտիմալացում:Առ այսօր գույքահարկը և աղբահանույթան վճարները հավաքագրովում են կանխիկ եղանակով և 21 դարի պետության մայրաքաղաքի համար,սա հարիր չէ,մենք ասում ենք,որ պետք է դնել էլեկտրոնային համակարգեր և ստեղծել մեխանիզմներ,որ այդ վճարումները լինեն կայուն և կանխատեսելի,հավաքագրում: Իրենք սա համատիրությունների մասով արել էին, մենք ասացինք,որ սրանք հարկատուների գումարներ են,էլի կարող եք դա ուղղել որոշակի աշխատատեղերի,բայց մի բանրի,որը արդյունք կբերի,իսկ գումար վճարել,ու հավաքել դրանից մի քիչ ավել գումար,դա արդյունավետ չէ:Այդ մարդկանց վստահաբար կարելի է շատ ավելի լավ աշխատանք առաջարկել,թեկուզ քաղաքապետարանի շրջանակում,իրենք համատիրություններից վերցրեցին և այդ հաստիքները բացեցին քաղաքապետարանի ներսում,որպեսզի իրենք նշանակումները անեին:Եվ մենք ինչ էինք ասում` եթե դուք ի վերջո գնում եք կանխիկ հավաքագրման հետամնաց համակարգին,համատիրությունները դրանք ավելի լավ կարող էին անել,այդ պարզ պատճառով,որ համատիրությունում մարդիկ գիտեն,թե բնակարանում քանի հոգի է գրանցված ,իսկ տեսուչը,ում դուք կվերցնեք,կապ չունի,և իրեն որքան ասեն,ով է փաստացի բնակվում է այդ բնականում,այդքան էլ կվճարեն,իսկ այսօր հիմքը վճարման բնակությունն է:Բայց այս ամենն էլ մի կողմ,ամենամեծ խնդիրը ,որին չի անդրադառնում քաղաքապետարանը,դա համատիրությունների բարեփոխումների մեծ գործընթացն է,որը մենք պնդում ենք,որ իրականացվի:Համոզված ենք,որ բնակիչների առաջնային հոգսերի լուծումը առանց համատիրությունների խնդրի լուծման չի կարող լինել:Այդ մարմինները գործում են անարդյունավետ և բնակիչներից հավաքագրված գումանրեը գնում է ոչ թե շենքի բարեկարգման վրա,այլ որպես աշխատավարձերի ֆոնդ:

Շարունակությունն`այստեղ

Հարցազրույցը`Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 1008 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am