Իրանում մահապատժի են ենթարկել ամերիկացի լրտեսին
Իրանի Իսլամական Հանրապետությունում մահապատժի են ենթարկել պաշտպանության ոլորտի աշխատակցին` Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցության և լրտեսության մեղադրանքով: ահապատժի է ենթարկվել Ջալյալ Հաջի Զավարը, ով 2010-2011 թվականներին համագործակցել է Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության հետ: Նա հեռացվել է ծառայությունից, իսկ նրա բնակարանում հայտնաբերվել են տարբեր լրտեսական սարքավորումներ: