Հունիսի 22-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ, կա երեք տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Ջ.Մ.-ն ծնված 1990 թ. Opel Vectra B մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վ. (ծնված 1977 թ.) և Վ. ծնված 1971 թ. Ա.-երին, Գ.Դ.-ին ծնված 1957 թ. և Կ.Ս.-ին:
Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վ. և Վ.Ա.-երը հոսպիտալացվել են «Նաիրի» ԲԿ, իսկ Կ.Ս.-ն և Գ.Դ.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վարորդին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը