«Գրոզնիից մինչև Թբիլիսի ընդամենը 200 կմ է». Ռամզան Կադիրովի ակնարկը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-ալիքում գրել է, որ անհանգստացած է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով:
«Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից մինչեւ Թբիլիսի ընդամենը 200 կմ է: Ալլահը վկա է, որ մենք Չեչնիայում փորձում ենք հարթել սերտ կապերը Վրաստանի մտավորականների, գիտնականների, մշակույթի գործիչների հետ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հարաբերությունների վատթարացման մեջ մեղադրելով Ռուսաստանին, սխալվել է: Հենց Ռուսաստանն է շահագրգռված, որ Վրաստանում տիրի խաղաղություն, միաբանություն եւ համաձայնություն»,-ավելացրել է Կադիրովը: