Ամերիկյան Հավայի նահանգում ինքնաթիռ է կործանվել, կա 9 զոհ
ԱՄՆ Հավայի նահանգի Դիլինգհեմ քաղաքի օդանավակայանի մոտ ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է Hawaii News Now հեռուստաալիքը: Զոհերից 5-ն ուսանող են, 3-ը՝ սքայդայվերներ: Զոհվել է նաև օդաչուն:
Նահանգի կենտրոնական Հոնոլուլու քաղաքի քաղաքապետ Քըրք Կոլդուելը ողբերգության առնչությամբ իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին:
Դիլինգհեմ քաղաքի օդանավակայանն անորոշ ժամանակով փակվել է: Նշվում է, որ սա նահանգի արդի պատմության մեջ քաղաքացիական ինքնաթիռի կործանման ամենաողբերգական դեպքերից է: