Զգուշացեք.հրեշտակը նորից սատանա է դառնում

Ոստիկանության կազմավորման 27 –ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հետաքրքրական հայտարարություն է արել: Նա ասել է, որ ստիկանությունն այլեւս հանդուրժող չի լինելու: Եթե նախկինում ոստիկանությունը հանդուրժող էր, ապա մոտ 1 ամիս է՝ վերաբերմունքը փոխվել է օրինազանցների նկատամբ։«Վստահեցնում եմ՝ այսօր արդեն և շուրջ մեկ ամիս տևական կլինի և ոստիկանությունը այլևս հանդուրժող չի», - ընդգծել է ոստիկանապետը։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, Օսիպյանը դժվար թե կարողանար ուրիշ բան ասել, բայց մի քիչ ինքնավստահ տոնով է ասել՝ մոռանալով անցյալի իր հայտարարությունը: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ
«Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն», -ապա թեթեւակի սպառնացել.«Մեր կամքը չի սասանվի, և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը»:
Հունիսի 6-ին էլ վարչապետը կառավարության նիստի ընթացքում էր հայտարարել՝ ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված է տրվելու բռնության քարոզ հնչեցնող ուժերին, նրանց վարչապետը բնորոշել էր որպես «սևազգեստ խմբեր»: Թվում էր, թե
աչքներիս առաջ պատմության գիրկն էր անցնում տասնամյակներ շարունակ ամենապրոֆեսիոնալ ցույց ցրողի տիտղոսակիր Վալերի Օսիպյանը եւ մեր առջեւ հառնում է թավշյա հեղափոխության օրերին սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտի մաս դարձած բոլորովին ուրիշ Օսիպյան: 1990-ականներից ոստիկանական համակարգում Վալերի Օսիպյանի բռնարարքների ու նրա հրահանգը կատարող ոստիկանական հրոսակախմբերի մասին հատորյակներ կարելի է գրել, բայց , ահա, ոստիկանապետ նշանակվելուն պես պարոն Օսիպյանը կարծես անցել էր ինքնամաքրման գործի, նա դարձել էր լրատվականներ աստղը եւ ամենուր արդարանում էր, որ անցյալում ինքը ստիպված է եղել նման գործունեության հարցում: Ոչ վաղ անցյալում ցուցարար կանանց անգութորեն բռնության ենթարկած Օսիպյանը ընդամենն ամիսներ առաջ ասում էր, թե մեկ երազանք ունի՝ ոստիկանության ներքին օղակներում իրականություն դարձնել նոր ոստիկանության իր իդեան եւ որ թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների եւ ոստիկանության միջեւ գցված փշալարերը ժանգոտեն պահեստներում, որ այլեւս Հայաստանում դրանց կարիքը չզգացվի: «Մենք անելու ենք ամեն ինչ՝ արատավոր երևույթները ոչնչացնելու համար»:

Եւ ինչ պատահեց ամիսներ հետո, որ Օսիպյանը նորից վերադառնում է նախկին բիրտ, բռնի, ոչ թավշյա կերպարին: Պարզից էլ պարզ է, որքան ժամանակը գնում է, այնքան բողոքի օջախներն ավելանում են, իսկ թավիշով հնարավոր չի լինելու իշխանություն պահել:
Այսօր լրագրողները նրան հարցրեցին նաեւ, թե ինչու նա չի թույլատրում Նարեկ Մալյանին խաղաղ ցույցեր անել ու թեկուզև շրջափակել Սորոսի գրասենյակը Երևանում: Օսիպյանն էլ պատասխանում է, թե, իբր, Հայաստանում բոլորը հավասար են, Հայաստանում ոչ ոք իրավուք չունի ինչ-որ մեկի ելքն ու մուտքը փակել, իբր նրանք պաշտպանում են բոլորին:
Թե ինչու դատարանների շրջափակումը չկանխվեց, Օսիպյանը կրկին լղոզեց, թե իրենք անօրինական գործողությունների ցանկացած դեպքի արձագանքել են: Այսինքն պարզից էլ պարզ է, թե ինչու այլեւս հանդուրժող չի լինելու, քանզի ժողովուրդը նույնպես էլ չի հանդուրժում այս իշխանություններին:

Անի Սահակյան

դիտվել է 3978 անգամ
Լրահոս
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am