Իրանը ցուցադրել է ամերիկյան խոցված անօդաչուի բեկորները
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ռազմաօդային ուժերը հունիսի 21-ին լրագրողներին ցուցադրել են այն թռչող սարքի բեկորները, որոնք, ինչպես պնդվում է, Իրանի օդային տարածությունում խոցված ամերիկյան անօդաչուի բեկորներն են: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հեռախոսով կապվել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանի հետ եւ վճռական բողոք հայտնել Վաշինգտոնին երկրի օդային տարածք ամերիկյան անօդաչուի ներխուժման կապակցությամբ