Ուժգին հրդեհ է բռնկել նավթավերամշակման գործարանում
Հունիսի 21-ի առավոտյան ուժգին հրդեհ է բռնկել Philadelphia Energy Solutions նավթավերամշակման գործարանում, որը գտնվում է Ֆիլադելֆիայի հարավային մասում: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:
Կրակի դեմ պայքարին մասնակցում են մի քանի տասնյակ հրշեջ մեքենաների անձնակազմեր:
Ինչպես հաղորդվում է` գործարանը պատկանում է Sunoco նավթընկերությանը, որի կենտրոնակայանը գտնվում է Ֆիլադելֆիայում, նշում է ՏԱՍՍ-ը: