«Սա կատակերգություն չէ, սա ողբերգություն է։ Եթե նա հայտնվել է նախագահի պաշտոնում, ապա այդ խնդիրը պետք է լուծի». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծի ընթացքում հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հասկանա, որ ոչ թե կատակերգության, այլ ողբերգության մեջ է:
«Զելենսկին տաղանդավոր մարդ է,-նշել է Պուտինը:-Հիշում եմ նրա ելույթները Մոսկվայում ՈւՀՄ-ի ժամանակ: Այդ ամենը տաղանդավոր էր ու ծիծաղելի, բայց այժմ ծիծաղելի չէ: Սա կատակերգություն չէ, սա ողբերգություն է: Եթե նա հայտնվել է նախագահի պաշտոնում, ապա այդ խնդիրը պետք է լուծի»:
Պուտինը հիշեցրել է, որ Զելենսկին Դոնբասի հակամարտության կարգավորման թեման դարձրել էր «իր ամբողջ ընտրարշավի առանցքը». «Իսկ այժմ Փարիզում նա հայտարարեց, որ չի պատրաստվում խոսել Դոնբասի հանրապետությունների ներկայացուցիչների հետ: Այդ դեպքում՝ ինչպես է լուծվելու այդ խնդիրը»: