Քաղաքացուն ասել են սովա՞ծ ես, առ քեզ բրինձ, ձեթ, ատամներդ նայելո՞ւ են.վարչապետ
«Շատ կարևոր է պրոբլեմների լուծման ճիշտ բանաձևը դնել գործողությունների և տրամաբանության հիմքում:Հայաստանում առնվազն վերջին 20 տարում գործել է մի իշխանություն, որի փիլիսոփայությունը եղել է հետևյալը՝ քաղաքացուն ասել են սովա՞ծ ես, առ քեզ բրինձ, ձեթ, ատամներդ նայելո՞ւ են, կուսակցական խմբակները կգան ձեր գյուղ և քեզ կգրանցեն ցուցակներում: Մարդուն ասել են՝ քեզ ի՞նչ է պետք, բիզնե՞ս, առ քեզ բիզնես, փո՞ղ, առ քեզ փող: Բայց իմացի՛ր, որ դու չունես քաղաքացիական ինքնություն, ինքնուրույնություն, ոչ մի բան ես, չես կարող ստեղծել որևէ բան: Ասել են, որ իրենք կաշխատեն, կստեղծեն, սուպերմեն են, իսկ մարդիկ ընդամենը պետք է սպասարկեն իրենց: Հեղափոխության ամբողջ իմաստն այն է, որ մենք ամեն մարդու ասում ենք, որ նա բացառիկ տաղանդ է, պոտենցիալ հանճար է և իշխանության դերը ոչ թե մարդու արժանապատվությունը նվաստացնելով թալանածի փշրանքները շպրտելն է, այլ հավատ ներշնչելը մարդու ուժերի նկատմամբ»,-ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինայնը:
Փաշինյանի խոսքերով, պետք է քաջալերել մարդուն, որ նա հավատա իր ուժերին, ու այսօր այդ փիլիսոփայությունն աշխատում է: