Բարսեղ Բեգլարյանը Սեյրան Օհանյանին գումար էր խոստացել․սկանդալային հայտարարություն

Երեւանի ընդհանուր իրվասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մեկնարկած  Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» գործով հերթական դատական նիստի ժամանակ   հարցաքննվում է գործով տուժող Արման Մկրտումյանը։

Իմ  նկատմամբ ոչ միայն ինքիրավչություն է իրականացվել այլ նաեւ խոշոր չափով գումարի շորթում, որի առթիվ եւս հաղորդում եմ  ներկայացրել իրավապահ մարմինններին,պատմեց նա և հավելեց,որ Բարսեղ Բեգլարյանն իրեն կասկածել է յուրացումներ կատարելու մեջ եւ սպառնացել, որ իրենից իր տունը կվերցնի․ «Բարսեղ Բեգլարյանը սենյակից դուրս եկավ ինձ ու Սուրիկին ասաց վնասը կվերականգնեք, թե չէ երկուսիդ էլ կթաղեմ»։

«Հետագայում դարձյալ սուր խոսակցություններ եմ  ունեցել Բարսեղ Բեգլարյանի եւ նրա կողմնակիցների միջեւ: Ես ասացի՝ եկեք հարցի լուծման համար դիմենք իրվապահներին, Բարսեղ Բեգլարյանն ինձ ասաց հազար դոլոր կտաս քննիչներին, քեզ գործի միջից կհանեն, իսկ հարցը մենք մեր ուժերով կլուծենք:Այս դեպքերի ընթացքում ես վիրահատվել եմ, իսկ որոշ ժամանակ անց կրկին Բարսեղ Բեգլարյանը զանգահարել է  ու կանչել աշխատանքի, որտեղ էլ սկսվել են իմ նկատմամբ բուն ճնշումները»,-պատմեց տուժողը:

Ըստ Մկրտումյանի՝ իրենք մի սրահում են հավաքվել, որտեղ եղել են Հրայր Հովսեփյանը, Բարսեղ Բեգլարյանը, Յաշա Խաչատրյանը եւ այլք․ «Բարսեղ Բեգլարյանն ասաց քո մատանին, ժամացույցը տան ոսկեղենը պատկանում ա ինձ քանի դեռ այս հարցը լուծում չի ստացել։ Հրայր Հովսեփյանը, որը ներկա էր խոսակցությանը ինձ ուղիղ հարց տվեց, թե ե՞րբ եմ բնակարանս փոխարինելու իր անունով, երբ ես հարց տվեցի թե ի՞նչ կապ ունի վնասը իմ գույքի հետ, Բարսեղ Բեգլարյանը Հրայրին գլխով նշան տվեց։ Բեգլարյանը մեզ ասել էր, որ Հրայր Հովսեփյանը գժի թուղթ ունի, որ մեզ խփի դատ չի հասնում։ Հրայրը խփեց ինձ գցեց գետնին ու ասաց տես ոնց ես տունդ փոխում իմ անունով»,- պատմեց տուժողը։

Արման Մկրտումյանն ասաց, որ ճարահատյալ իրենց բատնանշած բանկից 20 հազար դոլար վարկ է վերցրել, որպեսզի կարողանա ընկերությանը հասրցած վնասը վճարել, բայց պնդեց, որ վնասի հետ ինքը առնչություն չի ունեցել, որը հետագայում ապացուցվել է։ Նա նշեց, որ քննչական կոմիտեի քննիչը դեռեւս 2017թ․ իր նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Տուժողը եւս մեկ սկանդալային հայտարարություն արեց։ Նա պատմեց, որ երբ գումարը փոխանցել են «Ֆլեշ» ՍՊԸ-ի հաշվին, ինքը դարձյալ հանդիպել է Բարսեղ Բեգլարյանին։

«Ապրիլյան քառօրյայից հետո էր՝ ապրիլի 6-ին․ Բարսեղ Բեգլարյանի հետ իր աշխատասենյակում էի, երբ նրան զանգահարեց Սեյրան Օհանյանը, Բեգլարյանը նրան ասաց, որ 28.000 դոլար է փախանցելու բանակին, ստացվեց որ իմ հաշվին էր դա արվելու»,-ասաց նա։

դիտվել է 2094 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am