Հանրային խորհուրդը ցանկանում է հանդիպել Փաշինյանի հետ եւ քննարկել «100 փաստ նոր Հայաստանի մասին» հրապարակումը

Հունիսի 19-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Մինչ օրակարգային բուն հարցերին անցնելը նիստը նախագահող Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին առաջարկել է հուլիս ամսվա ընթացքում կազմակերպել քննարկումներ Հայաստանի ներկա իրավիճակի, ապագա ծրագրերի, հեռանկարների ու տեսլականի շուրջ։

Մասնավորապես, նա հայտնել է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հուլիսի սկզբին Հանրային խորհրդում համատեղ քննարկել վերջինիս համահեղինակած «Ճամփաբաժին» գիրքը, որտեղ ուշագրավ վերլուծություններ ու հարցադրումներ են ներկայացված Հայաստանի, հայ ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ։ Գրքի նպատակն է հայ հասարակության շրջանում երկրի ու ազգի ապագայի շուրջ լայն քննարկում նախաձեռնելը, տեսլական ձեւավորելը, հատկապես այսօր` 21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհը եւ հայ ժողովուրդը կանգնած են բեկումնային սահմանագծի եւ ընտրության առաջ։


Մանուկյանն առաջարկել է նաեւ դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու եւ խորհրդի հետ քննարկելու Հայաստանի ներկային ու ապագային վերաբերող ընդհանուր հարցեր, այդ թվում վարչապետի պաշտոնավարման մեկ տարվա ամփոփման արդյունքում ներկայացված «100 փաստ նոր Հայաստանի մասին» հրապարակումը։

Երկու առաջարկներն էլ խորհրդի անդամներն ընդունել են։

Ռազմավարական ու հեռանկարային հարցերին զուգահեռ Հանրային խորհուրդը հուլիսի ընթացքում քննարկելու է նաեւ ընթացիկ հարցեր։ Մասնավորապես գյուղատնտեսության ներկա ժամանակաշրջանին վերաբերող խնդիրների բարձրացման եւ լուծման նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվելու են ինչպես գյուղոլորտի հետ առնչվող ՀԽ անդամները, այնպես էլ խորհրդի կազմից դուրս գտնվող մասնագետներ։

Առաջարկվել է նաեւ նախաձեռնել հանդիպում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ, որին կմասնակցեն Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի, ինչպես նաեւ խորհրդում ընդգրկված սփյուռքի ներկայացուցիչները։

Այնուհետեւ Հանրային խորհուրդն անցել է օրակարգով նախատեսված հարցերին՝ ամփոփելով պետական կառույցների հետ ՀԽ հանձնաժողովների քննարկումների արդյունքները, որոնք վերաբերում են պետական կառույցների 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրերին եւ բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերին։ Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի առաջարկով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր պետական մարմիններին ՀԽ հանձնաժողովների հետ համատեղ անցկացնել աշխատանքային քննարկումներ բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը կազմելու նպատակով:

Հունիսի 11-18-ը Հանրային խորհրդի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են տասնյակ քննարկումների պետական տարբեր կառույցներում՝ նախարարություններ, Գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանություն, Պետական վերահսկողական ծառայություն, Կադաստրի կոմիտե, Հանրային հեռուստառադիոընկերություն եւ այլն, համատեղ քննարկել բյուջետային հայտերն ու դրանցում ներառվելիք ծրագրերը։ ՀԽ անդամներն ընդհանուր առմամբ կառուցողական են գնահատել պետական մարմինների հետ աշխատանքը։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Հանրային խորհրդի կանոնադրության նախագծին, որը մշակվել է ՀԽ աշխատանքային խմբի եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ։

Խորհրդի որոշ անդամներ դիտողություններ ու առաջարկություններ են ներկայացրել նախագծի վերաբերյալ։ Հիմնական շեշտադրումները վերաբերել են այն հարցին, որ կանոնադրությունը պետք է լինի առավել ճկուն ու դինամիկ։ Ընդգծվել է, որ հատկապես խորհրդի հանձնաժողովների գործունեության համար նպատակահարմար չէ խիստ կանոնների սահմանումը, քանի որ խորհրդի գործունեությունը հասարակական հիմունքներով է, հանձնաժողովներում ներգրավված են հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանի տարբեր վայրերից, եւ նրանց գործունեության համար ցանկալի է առավել ազատ ու անկաշկանդ ձեւաչափ։

Միաժամանակ նշվել է, որ կանոնադրությամբ նախատեսված որոշ դրույթներ եւ հասկացություններ ունեն հստակեցման եւ պարզաբանման կարիք, որպեսզի խորհրդի գործունեության արդյունքն առավել տեսանելի լինի։

Հանրային խորհրդի հանձնաժողովների նախագահները նաեւ գրավոր տեղեկանք են ներկայացրել հանձնաժողովների ձեւավորումից մինչ օրս կատարած աշխատանքների եւ առաջիկա անելիքների մասին։

դիտվել է 411 անգամ
Լրահոս
Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am