Խոզերի անկում Շիրակի մարզում. shantnews.am

Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղում խոզերի անկման դեպքեր կան: Խոզապահությամբ զբաղվող տնտեսությունում երկու շաբաթում սատկել է 120 խոզ և խոճկոր:

Բնակիչների և գյուղապետի ահազանգերով գյուղ են եկել անասնաբույժներ և նշել, որ կենդանիների զանգվածային անկումը կարող է աղիքային վարակների հետևանք լինել: 

Մասնագետների ցուցումներով գյուղացիներն առողջ թվացող խոզերին դեղորայքային բուժում են կատարում, բայց ցածր իմունիտետ ունեցող ախտահարված խոճկորներին փրկել չի ստացվում:

Վոլոդյա Ղազարյանը ընդամենը երեք ամիս առաջ է սկսել զբաղվել խոզապահությամբ: Գյուղատնտեսական վարկով 3 միլիոն դրամով գնել էր 40 խոճկորներ: Տնտեսությունն ընդլայնելու ծրագիր ուներ, բայց տեղի ունեցածից հետո որոշել է դադարեցնել անասնապահական ֆերմա ստեղծելու աշխատանքները: 10-ը օրում 40 խոճկորից 25 -ը սատկել է: 

«Արդեն 20 հատ կորուստ կա: Այս պահի դրությամբ անկումները հասնում են հիսուն տոկոսի»,- պատմում է Վոլոդյա Ղազարյանը։ 

Տասը օրերի ընթացքում խոզերի անկման դեպքերն ավելացել են, Ղազարյանները հետո իմացել են, որ միայն իրենց տնտեսությունը չէ, որ վնաս է կրել գյուղում: Խոշոր վնաս կրած տնտեսությունների թիվը հասնում է 15-ի: Վերջին տարիներին Գեղանիստում շատերն են սկսել խոզապահությամբ զբաղվել: 

«42 խոզ եմ ունեցել, 31-ը սատկել է, օրական երկու-երեք հատով կսատկին, հմի մնացել է 11 հատ»,- կրած վնասներն է ներկայացնում Կարինե Գրիգորյանը։

Բայց տասնյակ տնտեսություններում անկումները միայն խոճկորների մոտ են, մայրացու խոզերն առայժ չեն սատկել: Թե ինչի պատճառով են նման համատարած անկումներ սկսվել, գյուղացիներն անհայտ է մնացել: Ասում են` պատվաստումներն արել են ժամանակին, անցած ամիսներին որևէ հիվանդություն կենդանիների շրջանում չի գրանցվել: 

«Առավոտ մտել եմ գոմ, կեր եմ տվել, շատ լավ , աշխույժ կերել են։ Ցերեկը մտա գոմ, խոզի աչքերը ուռած էին, չէին կարողանում քայլել, շատ խեղճացած էին»,- ասում է Գեղանիստ գյուղի բնակիչ Արևիկ Ղազարյանը։ 

Գյուղացիները նկարագրում էին այն նախանշանները, որոնք անմիջապես նկատելի են եղել խոճկորների մոտ: Գյուղում անասնաբույժ չունեն, որ գոնե ժամանակին կանչեին օգնության: Երբ մի քանի օրում ավելացել են անկումները, Արթիկից են մասնագետներ հրավիրել: Ուսումնասիրություններ արել են տուժած տնտեսություններում և նախնական կարծիք հայտնել, թե անկումները հնարավոր է` աղիքային ինֆեկցիայի հետևանք լինեն: 

Դեղորայքներն ու սրսկումներից հետո էլ առայժմ չպարզված վիրուսը չի նահանջել: Գյուղապետի ահազանգով Գեղանիստ են այցելել նաև մարզի վարակաբանն ու սննդի անվտանգության տեսչության մասնագետները, բայց դարձյալ հստակ ու կոնկրետ հիվանդության ախտորոշում չի տրվել:

 Լաբորատոր հետազոտություն Գյումրիում կատարել հնարավոր չէ։ Սննդի անվտանգության տեսչության մարզային ծառայության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը հայտնել է, որ ամիսներ առաջ բացված ժամանակակից լաբորատորիան փակվել է: Գյուղացիները մտահոգ են, որ մինչև պատասխանը ստացվի, մյուս խոճկորներն էլ կսատկեն: Կանխարգելիչ լուրջ միջոցառումներ գյուղում չեն ձեռնարկվել, գյուղացիներն էլ, որպես կանխարգելիչ քայլ, անկած խոզերին թաղում են։ 

Խոզերի անկման որպես հավանական պատճառ առայժմ շրջանառվում է միայն աղիքային վարակը, այլ ոչ խոզերի դասական ժանտախտը: Պատճառը հստակ պարզելուց հետո գյուղապետը կդիմի մարզպետարան վնաս կրած տնտեսությունների օգնություն վարկային գումարները սուբսիդավորելու խնդրանքով:

Նախնական հաշվարկներով` վնասը կազմում է 20 միլիոն դրամ:



Խոզերի անկում Շիրակի մարզում. shantnews.am
19.06.1922:50

Խոզերի անկում Շիրակի մարզում. shantnews.am
vivacell
Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղում խոզերի անկման դեպքեր կան: Խոզապահությամբ զբաղվող տնտեսությունում երկու շաբաթում սատկել է 120 խոզ և խոճկոր:

Բնակիչների և գյուղապետի ահազանգերով գյուղ են եկել անասնաբույժներ և նշել, որ կենդանիների զանգվածային անկումը կարող է աղիքային վարակների հետևանք լինել:

 

Մասնագետների ցուցումներով գյուղացիներն առողջ թվացող խոզերին դեղորայքային բուժում են կատարում, բայց ցածր իմունիտետ ունեցող ախտահարված խոճկորներին փրկել չի ստացվում:

 

Վոլոդյա Ղազարյանը ընդամենը երեք ամիս առաջ է սկսել զբաղվել խոզապահությամբ: Գյուղատնտեսական վարկով 3 միլիոն դրամով գնել էր 40 խոճկորներ: Տնտեսությունն ընդլայնելու ծրագիր ուներ, բայց տեղի ունեցածից հետո որոշել է դադարեցնել անասնապահական ֆերմա ստեղծելու աշխատանքները: 10-ը օրում 40 խոճկորից 25 -ը սատկել է:

 

«Արդեն 20 հատ կորուստ կա: Այս պահի դրությամբ անկումները հասնում են հիսուն տոկոսի»,- պատմում է Վոլոդյա Ղազարյանը։

 

Տասը օրերի ընթացքում խոզերի անկման դեպքերն ավելացել են, Ղազարյանները հետո իմացել են, որ միայն իրենց տնտեսությունը չէ, որ վնաս է կրել գյուղում: Խոշոր վնաս կրած տնտեսությունների թիվը հասնում է 15-ի: Վերջին տարիներին Գեղանիստում շատերն են սկսել խոզապահությամբ զբաղվել:

 

 

«42 խոզ եմ ունեցել, 31-ը սատկել է, օրական երկու-երեք հատով կսատկին, հմի մնացել է 11 հատ»,- կրած վնասներն է ներկայացնում Կարինե Գրիգորյանը։

 

Բայց տասնյակ տնտեսություններում անկումները միայն խոճկորների մոտ են, մայրացու խոզերն առայժ չեն սատկել: Թե ինչի պատճառով են նման համատարած անկումներ սկսվել, գյուղացիներն անհայտ է մնացել: Ասում են` պատվաստումներն արել են ժամանակին, անցած ամիսներին որևէ հիվանդություն կենդանիների շրջանում չի գրանցվել:

 

 

«Առավոտ մտել եմ գոմ, կեր եմ տվել, շատ լավ , աշխույժ կերել են։ Ցերեկը մտա գոմ, խոզի աչքերը ուռած էին, չէին կարողանում քայլել, շատ խեղճացած էին»,- ասում է Գեղանիստ գյուղի բնակիչ Արևիկ Ղազարյանը։

 

Գյուղացիները նկարագրում էին այն նախանշանները, որոնք անմիջապես նկատելի են եղել խոճկորների մոտ: Գյուղում անասնաբույժ չունեն, որ գոնե ժամանակին կանչեին օգնության: Երբ մի քանի օրում ավելացել են անկումները, Արթիկից են մասնագետներ հրավիրել: Ուսումնասիրություններ արել են տուժած տնտեսություններում և նախնական կարծիք հայտնել, թե անկումները հնարավոր է` աղիքային ինֆեկցիայի հետևանք լինեն:

 

Դեղորայքներն ու սրսկումներից հետո էլ առայժմ չպարզված վիրուսը չի նահանջել: Գյուղապետի ահազանգով Գեղանիստ են այցելել նաև մարզի վարակաբանն ու սննդի անվտանգության տեսչության մասնագետները, բայց դարձյալ հստակ ու կոնկրետ հիվանդության ախտորոշում չի տրվել:

 

Լաբորատոր հետազոտություն Գյումրիում կատարել հնարավոր չէ։ Սննդի անվտանգության տեսչության մարզային ծառայության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը հայտնել է, որ ամիսներ առաջ բացված ժամանակակից լաբորատորիան փակվել է: Գյուղացիները մտահոգ են, որ մինչև պատասխանը ստացվի, մյուս խոճկորներն էլ կսատկեն: Կանխարգելիչ լուրջ միջոցառումներ գյուղում չեն ձեռնարկվել, գյուղացիներն էլ, որպես կանխարգելիչ քայլ, անկած խոզերին թաղում են։

 

դիտվել է 494 անգամ
Լրահոս
«Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am