Փորձություն` Նիկոլ Փաշինյանի համար


Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000-ից դարձնել 63,000 դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով խնդրին, ՖԲ-ում գրել էր, որ նախարարությունն ունի վերլուծությունը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձ պետք է սահմանել 68000 դրամ, այսինքն` 5 հազար դրամով ավելի բարձր, քան առաջարկում են պատգամավորները:
Նախագծի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան, բայց առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից պահանջվող հավելյալ ծախսերի մասով կարևորում են ՀՀ ֆինանսների նախարարության կարծիքը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դիտարկմամբ` «նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի 63000 դրամի սահմանումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի»։
«Նախագծի հիմնավորումից ակնհայտ է, որ «63,000» դրամը փոխկապակցվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2019թ. I եռամսյակի միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հիմքով https://www.armstat.am/file/article/sv_03_19a_6200.pdf (ընդ որում այն հավասար է 63 550 դրամի): Ընդհանուր առմամբ այն որպես ելակետային ցուցանիշ ընդունելի է, սակայն մեթոդաբանության համաձայն վերջինս հաշվարկվում է որևէ եռամսյակի փաստացի միջին ընթացիկ գներով, հետևապես այն սպառողական գների ինդեքսի փոփոխմանը զուգընթաց փոփոխվող է: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ աղքատության մակարդակի հաշվարկման մեթոդաբանության համաձայն աղքատության գծերը ևս ինդեքսավորվում են ըստ պարենային և ոչ պարենային ապրանքների գների ինդեքսի https://www.armstat.am/file/article/poverty_2018_a_6.pdf, էջ 230»: Հետևապես, գների ինդեքսի փոփոխության դեպքում աղքատության վերին և ստորին գծերի վերահաշվարկը, հետևապես և աղքատության մակարդակի ցուցանիշները կարող են և նույնը մնալ կամ չկրել էական փոփոխություն` անգամ նվազագույն աշխատավարձի 63000 դրամի դեպքում: Առավել ևս, որ առաջարկի և պահանջարկի տեսանկյունից վերջիններիս վրա աճի վեկտրով ազդեցությունը կլինի առավելագույնը 1-ինից 4-րդ դեցիլների դեպքում, քանի որ աղքատության գծից վերև գտնվողներն ըստ էության ինքնաբավ են և լրացուցիչ եկամուտներն առավելապես կուղղվի ոչ թե ծախսերի (հետևապեսև` պահանջարկի և առաջարկի) ավելացմանը, այլ` կուտակմանը»,- մեջբերելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կարծիքը` գրել է Զարուհի Բաթոյանը:
Ամենակարևորը սակայն ֆինանսների նախարարությունից նվազագույն աշխատավարձի բարձրացման առնչությամն որևէ եզրակացություն դեռ չի ներկայացրել։
Հետաքրիր է` եթե ֆիննախը բացասական եզրակացություն տա նախագծին, ինչպիսին է լինելու ԱԺ մեծամասնության դիրքորոշումն ու նախագծի ճակատագրի:
Ի դեպ, դեռևս ՀՀԿ-ի իշխանության օրոք, 2017 թ. հուլիսի 6-ին կառավարության ընդունած 2018-20 թթ միջնաժանմկետ ծախսային ծրագորվ նախատեսվում էր, որ կպահպանվի նվազագույն ամսական աշխատավարձի չափը, այսինքն` 55 հազար դրամը: Սա Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք ընդունված որոշում էր: Մինչ այդ սակայն, դեռևս 2012 թվականին, Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո խոստացել էր նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ 65.000 դրամի չափով:

Տիգրան Սարգսյանը հեռացավ` այդպես էլ չկատարելով այդ խոստումը: Իսկ Կարեն Կարապետյանն անգամ չէր էլ խոստացել, որ նվազագույն աշխատավարձը կբարձրացվի:Տեսնենք` ինչպես է հաղթահարելու նվազագույն աշխատավարձի բարձրացման փորձությունը Նիկոլ Փաշինյանը: Ավելորդ է ասել, որ 30 տոկոս աղքատության պայմաններում նվազագույն աշխատավարձի բարձրացումը խիստ պարտադիր քայլ է:


Հայկ Դավթյան

դիտվել է 2160 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով Նիկո՛լ, արի ասա՝ էդքան դուխ չունեմ, կանգնենք սաղով, պատերազմենք․ Վահագն Չախալյան (video) Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է․ կոնգրեսական ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի մասին Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video) GRECO-ն կոչ է անում Հայաստանին ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել ոստիկանության նկատմամբ Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am