ՀՀ-ն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ի՞նչ նկատի ունեք հիբրիդային պատերազմ ասելով: ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Հունիսի 6-ին կառավարության նիստից առաջ հայտարարեցիք, որ «այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են հայտարարել ՀՀ դեմ, նրանց անուն-ազգանունները հայտնի են», ապա հանձնարարեցիք, որ կոշտ արձագանքեն նրանց գործողություններին: Ի՞նչ նկատի ունեք հիբրիդային պատերազմ ասելով, արդյոք գո՞հ եք ուժայինների աշխատանքից»,- հարցեց նա: