Չի՛ կարելի էսպես, սա ի՞նչ արտահայտություն է. Ռուբեն Սահակյանը բարկացավ (video)
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունն այսօր նույնպես լարված է անցնում։ Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ դահլիճում ներկաներից մեկի եւ Քոչարյանի փաստաբանների միջեւ։
Միջադեպը սկսվեց Երեւան քաղաքացի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի ելույթի ժամանակ, երբ դահլիճում ներկա կանանցից մեկը՝ նկատի ունենալով պաշտպանական կողմին, նետեց.«Այո, ցինիկ ա, ի՞նչ ա»:
Այս արտահայտությունից վրդովվեց Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ հորդորելով դատավորին՝ ապահովել դատական նիստի կարգը։
«Հարգելի դատարան, չի՛ կարելի էսպես, սա ի՞նչ արտահայտություն է, ընդմիջումների ժամանակ վիրավորանք է հասցնում»,-հայտարարեց Սահակյանը։